Հայաստանը պետք է վերականգնի ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ և ռազմավարական գործընկերություն կնքի Իրանի հետ։ Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Քոչարյանի խոսքով, անհրաժեշտ է վերականգնել Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը և ներառել իրանական գործոնը։ Հայ-ռուսական հարաբերություններին պետք է ավելացնել իրանական բաղադրիչը՝ դրանք վերածելով եռակողմ ձևաչափի:
Անհիմն են այն մեղադրանքները, թե ինքը ցանկանում է իշխանության գալ և Հայաստանը դարձնել Ռուսաստանի և Բելառուսի հետ միութենական պետության անդամ։ «Իմ նախագահության ընթացքում ո՛չ նախագահ Ելցինը, ո՛չ նախագահ Պուտինը, ո՛չ էլ նախագահ Լուկաշենկոն երբեք չեն դիմել ինձ այս հարցով։ Ես դեռ չգիտեմ, թե ինչ նախապայմաններ կլինեին, եթե մենք դիմեինք նրանց այս հարցով, նշել է Քոչարյանը: