Ինձ համար բացարձակ առաջնահերթություն կլինի, որ մենք անկախություն ձեռք բերենք ԱՄՆ-ից։ Այս մասին հայտարարել է Ֆրիդրիխ Մերցը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Ֆրիդրիխ Մերցի գլխավորած ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը հաղթել է Գերմանիայի Բունդեսթագի ընտրություններում։ Նրանք ստացել են ձայների 28,6%-ը։
«Վերջին շաբաթվա հայտարարություններից պարզ է դառնում, որ ԱՄՆ-ը «համեմատաբար անտարբեր» է Ուկրաինայի ապագայի նկատմամբ»,- ասել է Մերցը։
Մերցը՝ պատասխանելով Ուկրաինա գերմանական զորքեր հնարավոր ուղարկելու մասին հարցին ասել է․ «Ես դա տեսնում եմ այնպես, ինչպես դաշնային կանցլերը (Օլաֆ Շոլցը – խմբ.):
Նրա խոսքով, Ֆրանսիան և Բրիտանիան պարզապես երկու երկրներ են, որոնք «գաղափարներ են փոխանակում» այս հարցում։