ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին երթևեկության սահմանափակումներ չկան։
Միաժամանակ վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով՝ ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու համար։

