Հնդկական օվկիանոսում բրիտանական բազայի ուղղությամբ հարվածները, որն օգտագործում է ԱՄՆ ՌՕՈՒ-ն, ցույց են տվել, որ իրանական հրթիռները կարող են հասնել Լոնդոն, գրում է բրիտանական The Telegraph-ը:
«Ինչպե՞ս նրանց հաջողվեց հարվածել նման հեռավորությունից։ Ավելի կարևոր է, որ եթե նույն այդ արձակիչները պտտվեին 180 աստիճանով, Լոնդոնը կարող էր հայտնվել հասանելիության գոտում», — նշվում է հոդվածում։
Հրապարակման մեջ նշվում է Բրիտանիայի թույլ պաշտպանվածությունը բալիստիկ հարձակումներից, իսկ Արևելյան Եվրոպայում ամերիկյան ԶՀՀ-ների տեղակայումը չի երաշխավորում Լոնդոնի պաշտպանությունը:
«Եթե մենք ունենայինք Patriot հրթիռներ, ինչպես գերմանացիներն ու լեհերը, կամ նույնիսկ մեր համարժեքը, ինչպես ֆրանսիականները, մենք կարող էինք դրանք տեղակայել մեր մայրաքաղաքի շուրջ և առնվազն մի շանս ունենալ։ Սակայն, ներկայիս իրավիճակում մեր օդային տարածքը գրեթե ամբողջությամբ անպաշտպան է», — ընդգծում է հոդվածի հեղինակը։
Շաբաթ օրը Իրանը հայտնել է, որ երկու բալիստիկ հրթիռ է արձակել Հնդկական օվկիանոսում գտնվող Դիեգո-Գարսիա Բրիտանական բազայի ուղղությամբ:
Չագոս արշիպելագից, որի վրա գտնվում է բազան, մինչև Իրանի մայրաքաղաք հեռավորությունը գերազանցում է հինգ հազար կիլոմետրը: ԶԼՄ-ները հայտնել են, որ նման հեռավոր օբյեկտի վրա հարձակումը վկայում է այն մասին, որ Իրանն ունի զինամթերք, որի հեռահարությունն ավելի մեծ է, քան իր հակառակորդների պատկերացումը:

















