ԱՄՆ առողջապահության նախարար Ռոբերտ Քենեդի կրտսերը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սերը արագ սննդի նկատմամբ և կասկածի տակ դրել, թե ինչպես է նա դեռ ողջ։
ԱՄՆ նախագահը հակված է արագ սննդի։ Նա չի թաքցնում իր սերը բուրգերների, կարտոֆիլի ֆրիի և գազավորված ըմպելիքների նկատմամբ՝ իրեն անվանելով արագ սննդի մշտական հաճախորդ։ Ամերիկացի առաջնորդը նախկինում հայտարարել է, որ ցանկանում է նիհարել։
«Նա ուտում է իսկապես արագ սնունդ՝ McDonald’s, KFC, Diet Coke… Չգիտեմ, թե ինչպես է նա դեռ ողջ, բայց նա կենդանի է», — ասել է նա Քեյթի Միլլերի փոդքասթում։
Միևնույն ժամանակ, Քենեդի կրտսերը հավաստիացրել է, որ իր նստավայրերում (օրինակ ՝ Սպիտակ տանը կամ Մար-ա-Լագո կալվածքում) ԱՄՆ նախագահը «լավ սնունդ» է ուտում, իսկ արագ սննդի է դիմում միայն ճանապարհի ընթացքում, քանի որ վստահում է խոշոր կորպորացիաներին և «չի ցանկանում հիվանդանալ»:

















