Ինչպես հայտնի է, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանն ազատվել է պաշտոնից։
Ոստիկանության գնդապետ Կարեն Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի պարտականությունները կատարող։ Նկատենք, որ Կարեն Խաչատրյանը եղել է Գեղարքունիքի մարզի դատախազի նախկին տեղակալը և 2023 թվականի օգոստոսի 5-ին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով ազատվել է պաշտոնից։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի պարտականությունները կատարող Կարեն Խաչատրյանը և պաշտոնից ազատված Կարեն Հակոբյանը քավոր-սանիկական կապերի մեջ են։ Այս մասին գրել է Armlur.am-ը։
Ասել է թե՝ սանիկը փոխարինեց քավորին։

















