Հունվարի 24-ի ցերեկը Արագածոտնի լեռնային շրջաններում, ինչպես նաև Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13 մ/վ արագությամբ։ Լեռնային շրջաններում հնարավոր է բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն։
Հունվարի 25-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Ըստ կանխատեսումների՝ հունվարի 24-ի ցերեկը, ինչպես նաև 25-26-ը, 27-ի գիշերը և 28-29-ը հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 27-ի ցերեկը առանձին շրջաններում կանխատեսվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք և տեսանելիության վատացում։
Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, սակայն հունվարի 24-ի ցերեկը առանձին շրջաններում այն կարող է ուժգնանալ մինչև 10-13 մ/վ, լեռնային հատվածներում առաջացնելով բուք։
Հունվարի 25-29-ը առավոտյան ժամերին Արարատյան դաշտում և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում սպասվում է մառախուղ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 24-26-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-5 աստիճանով։

















