ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են, որ հունվարի 25-ի ցերեկը, ինչպես նաև հունվարի 26-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի նախալեռներում, Արարատյան դաշտում ինչպես նաև Երևանում, սպասվում է մառախուղ։
Հունվարի 26-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց, ինչի կապակցությամբ վարորդներին խորհուրդ է տրվում պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։
Հանրապետության ողջ տարածքում հունվարի 25-ի ցերեկը, ինչպես նաև հունվարի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում նույնպես հունվարի 25-ի ցերեկը և հունվարի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հորդորում է բնակչությանը և հատկապես ճանապարհային երթևեկության մասնակիցներին լինել զգոն։

















