• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
01/05/2026
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Քաղաքականություն

Ինչու Քոչարյանը չի հաղթել 2021-ին և չի հաղթի 2026-ին․ Մինասյանի գնահատականը

— Հեղինակ ` —
01/05/2026
/ Քաղաքականություն, Լրահոս
0
Ինչու Քոչարյանը չի հաղթել 2021-ին և չի հաղթի 2026-ին․ Մինասյանի գնահատականը

Ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը չհաղթեց 2021-ին և չի հաղթելու 2026-ին, գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը։

«Սա բնավ չարագուշակություն չէ, այլ իրողություն, որն ունի շատ հստակ ու հիմնավոր բացատրություն և նախապատմություն:

Սկսենք նախապատմությունից.

Ռոբերտ Քոչարյանի ամենամեծ քաղաքական պարտությունը ոչ թե իշխանությունը կորցնելն ու չվերընտրվելն էր, այլ այն, որ նա այդպես էլ չդարձավ «մերը»։

Ռոբերտ Քոչարյանն օտար էր։ Այդ օտարությունը զգացվեց նրա հայաստանյան քաղաքական կարիերայի հենց սկզբից՝ այն պահից, երբ նշանակվեց Հայաստանի վարչապետ։ Եվ այդ զգացողությունը չվերացավ անգամ, երբ դարձավ նախագահ։ Ավելին՝ այդ օտարությունը փոխադարձ էր. նա իրեն օտար էր զգում հայաստանցիների մեջ, իսկ հայաստանցիներն էլ նրան ընդունում էին ընդգծված դիստանցիայով՝ որպես դրսից եկածի։

Այդ երևույթն ունի մի քանի բացատրություն։ Նախ պետք է անկեղծ լինել. մենք՝ հայերս, հաճախ օտարամոլ ենք, օտարամեծար, բայց միաժամանակ տառապում ենք ներազգային ռասիզմով։ Այդ ռասիզմը հատկապես դրսևորվել է արցախցիների և բաքվեցիների նկատմամբ։ Հետաքրքիր է, որ նույն վերաբերմունքը շատ ավելի մեղմ է եղել վիրահայերի, ռուսաստանահայերի կամ սփյուռքահայերի հանդեպ։ Բայց Բաքվի և Արցախի հայերի նկատմամբ հանդուրժողականությունը գրեթե զրոյական էր։

Ավելի ցավալին այն է, որ գրեթե 35 տարվա տարբերությամբ հայաստանյան հասարակության մի զգալի հատված կրկնում է նույն ագրեսիվ վերաբերմունքը փախստականների նկատմամբ։ Այն ժամանակ անհանդուրժող էին Բաքվից եկած հայերի հանդեպ, այսօր՝ Արցախից բռնի տեղահանվածների։ Փոխվել են ժամանակները, պատերազմները, իշխանությունները, բայց խորքային սոցիալական ռեֆլեքսը մնացել է նույնը. «նրանք մերը չեն»։

1998-ից սկսած Ռոբերտ Քոչարյանն ուներ պատմական շանս փոխադարձ օտարացումը մեղմելու։ Բայց նա այդ հնարավորությունը բաց թողեց։ Բաց թողեց իր խառնվածքի, կոպտության, զոռբայության, Հայաստանը և հայաստանցուն մինչև վերջ չճանաչելու, և մայրենի լեզվին լիարժեք չտիրապետելու պատճառով։ Նա հեգնում էր նրանց, ովքեր հեգնում էին իրեն։ Նա պատասխանում էր ոչ թե ինտեգրմամբ, այլ հակադարձ արհամարհանքով։

Այսօր դժվար է ասել՝ որն էր նրա ներքին ագրեսիայի իրական աղբյուրը. ժողովրդի չընդունե՞լը, էլիտաների արհամա՞րհանքը, թե՞ սեփական օտարության բարդույթը։ Բայց փաստն այն է, որ երկրորդ նախագահը ոչ միայն չկարողացավ հաղթահարել այդ օտարությունը, այլև դարձավ դրա մարմնավորումը։ Ժողովուրդը չտեսավ իր մեղքը, չճանաչեց իր նախապաշարումները, բայց փոխարենը օտարացավ ոչ միայն երկրի ղեկավարից, այլև նրա հետ ասոցացվող ամբողջ քաղաքական ժառանգությունից՝ Ղարաբաղյան շարժումից, արցախյան հաղթանակից, հաղթանակի խորհրդանիշներից։

Այստեղ մեծ դեր խաղաց Քոչարյանի կադրային քաղաքականությունը։ Նա կարծես միտումնավոր իշխանության առանցքային դիրքերում նշանակում էր մարդկանց, որոնք հայերեն չէին խոսում, կամ խոսում էին բարբառով, և իրենց վարքով ու լեզվով ավելի էին խորացնում «օտար իշխանության» տպավորությունը։ Մաքսատնից մինչև ուժային կառույցներ, նախարարներից մինչև թիկնազորի պետեր՝ ձևավորվեց մի իշխանական միջավայր, որը հասարակության զգալի հատվածի համար դարձավ ոչ թե պետական համակարգ, այլ ներմուծված խումբ։

Նույնը տեղի ունեցավ նաև օլիգարխիայի հետ։ Նորանկախ Հայաստանի բիզնես էլիտայի մի զգալի մասը ծագումով Արցախից էր, ռուսախոս կամ արցախյան բարբառով խոսող։ Դա հեշտացրեց խորքային ժողովրդի համար նրանց նույնականացնել որպես «օտարների»։ Սոցիալական անարդարությունը ստացավ տարածաշրջանային դեմք։ Մենաշնորհը դարձավ ոչ միայն տնտեսական, այլև հոգեբանական կատեգորիա։ Մարդիկ սկսեցին մտածել ոչ թե՝ «մեզ թալանում են», այլ՝ «օտարները մեզ թալանում են»։

Քաղաքական և քաղաքակրթական այդ օտարացման կնքահայրերից մեկը դարձավ նաև Լևոն Տեր-Պետրոսյանը։ Տարիներ անց համացանց նետված արխիվային տեսանյութում առաջին նախագահը հումորով հարցնում էր Քոչարյանին. «Այ տղա, դու հայ ես, թե՞ ալբանացի, իսկ Հայր մերը գիտե՞ս»։ Այն, ինչ գուցե ասվել էր կատակով, հասարակությունը ընկալեց բառացիորեն։ Այսօր դժվար է ասել՝ պատմաբան նախագահը գիտակցաբա՞ր էր Քոչարյանին գցում ստերեոտիպային թակարդը, թե՞ ոչ, բայց երկրորդ նախագահը չկարողացավ, և մեծ հաշվով չցանկացավ, դուրս գալ այդ թակարդից։

Արդյունքում Ռոբերտ Քոչարյանը դրոշմվեց որպես օտար՝ իր հետ օտարացնելով նաև այն ամենը, ինչ Արցախն էր ներկայացնում։ Ղարաբաղյան շարժումը, որը 1980-ականների հայկական ոսկե սերնդի երազանքն էր, որը պիտի ավարտվեր ազգային միասնությամբ և հաղթանակի արժանապատվությամբ, Քոչարյանի իշխանության տարիներին աստիճանաբար սկսեց ընկալվել որպես նեղ խմբի սեփականություն։

Հաղթանակը այլևս չէր պատկանում ժողովրդին։ Հաղթանակի արդյունքներն էլ չէին պատկանում ժողովրդին։ Խորքային ժողովուրդը տեսավ, որ հաղթանակի իրական շահառուները կոնկրետ մարդիկ են՝ պաշտոն, բիզնես, մենաշնորհ և, անձեռնմխելիություն ստացածները։ Եվ այդ պահին Ղարաբաղյան շարժումը, որը ծնվել էր որպես ազգային զարթոնք, հասարակական գիտակցության մեջ սկսեց վերանվանվել «Ղարաբաղյան կլան»։

Այդ ձևակերպմանը քաղաքական լեզու տվեց Լևոն Տեր-Պետրոսյանը 2008-ին, երբ իր նախընտրական հանրահավաքներում գործող վարչախումբը բնորոշեց որպես «թաթար-մոնղոլական լուծ»։ Դա պարզապես հռետորական հարված չէր։ Նա քաղաքականապես ձևակերպեց այն, ինչ տարիներ շարունակ եփվում էր հասարակության ենթագիտակցության մեջ. իշխանությունը մերը չէ, իշխանությունը օտար է, իշխանությունը եկել է մեզ վրա։

Եվ հենց այդ ֆոնին Նիկոլ Փաշինյանը ընկալվեց որպես յուրային։ Նա կարող է լինել «մեր» ապուշը, «մեր» ապիկարը, «մեր» ստախոսը, «մեր» դավաճանը, «մեր» հեղափոխականը, «մեր» փրկիչը, «մեր» աղետը կամ «մեր» սուրբը, բայց՝ մերը։ Այստեղ է ամենամեծ ցավը և ամենամեծ քաղաքական ողբերգությունը։ Որովհետև հասարակությունը հաճախ ավելի հեշտ է ներում յուրայինի աղետը, քան օտարի հաղթանակը։

Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ փակում է Ղարաբաղյան շարժման էջը, պետք չէ միայն մեղադրել խորքային ժողովրդին, թե նա չի հասկանում այդ պատմական ողբերգության մասշտաբը։ Պետք է փորձել հասկանալ՝ իրականում ինչ է լսում այդ ժողովուրդը։ Նա չի լսում «փակվում է Արցախի էջը»։ Նա լսում է մի բան, որին երկար տարիներ է սպասում. «փակվում է Ղարաբաղյան կլանի էջը»։

Իսկ եթե այդ փակման գինը Արցախն է, հասարակության մի հատված պատրաստ է վճարել այդ գինը, որովհետև տարիներով նրան համոզել են, կամ նա ինքն է իրեն համոզել, որ Արցախն իրենից խլված հաղթանակի, օտար իշխանության և անարդարության խորհրդանիշն է։ Սա է ամենասարսափելին։ Ոչ թե այն, որ ժողովուրդը չի սիրում Արցախը։ Այլ այն, որ Արցախը նրա գիտակցության մեջ տարիների ընթացքում անջատվել է իրենից, դարձել ուրիշների պատմություն, ուրիշների հաղթանակ, ուրիշների սեփականություն։

Եվ սա Ռոբերտ Քոչարյանի ամենածանր ժառանգությունն է։ Նա չպարտվեց միայն քաղաքական պայքարում։ Նա պարտվեց պատմության մեջ, որովհետև չկարողացավ հաղթանակը պահել որպես համազգային կապիտալ։ Նա այն վերածեց իշխանական ակտիվի։ Իսկ երբ հաղթանակը դառնում է խմբային սեփականություն, պարտությունն անխուսափելիորեն դառնում է համազգային։

Այսօր մենք կանգնած ենք հենց այդ ողբերգության առաջ։ Մի ժողովուրդ, որը հաղթանակը չզգաց որպես իրենը, պարտությունն էլ մինչև վերջ չի զգում որպես իրենը։ Եվ քանի դեռ չենք հասկացել այս մեխանիզմը, մենք կշարունակենք զարմանալ, թե ինչպես հնարավոր եղավ փակել մի ամբողջ ազգային դարաշրջան՝ առանց համազգային ցնցման։

Պատասխանը դաժան է, բայց պարզ. այդ դարաշրջանը վաղուց էին օտարացրել ժողովրդից։ Պահանջվում էր արժեքներից զուրկ մի ստահակ որ գար և փակեր մի էջ, որը ժողովրդի մի մեծ հատվածի աչքում վաղուց արդեն ուրիշների գիրքն էր։ Ու հայտնվեց Փաշինյանը։ Նա դա արեց առանձնակի դաժանությամբ ու ատելությամբ։

Եվ չնայած պարտությանն ու պատերազմին նա մնաց, որովհետև հայ ժողովուրդը կանգնած էր Փաշինյան-Քոչարյան երկընտրանքի առջև:

Քոչարյանը խոստանում էր «կրել», իսկ Նիկոլը՝ պաշտպանություն էր խնդրում իր ժողովրդից: Եվ Քոչարյանը պարտվեց:

Այսօր, պարտությունից հինգ տարի անց, նա ու իր թիմակիցները 2021-ի «կրելու ենք»-ի նույն համառությամբ պնդում են, թե «Հայաստան» դաշինքը հաղթահարելու է 8 տոկոսի շեմը։ Իրականում բոլորովին էական չէ՝ կստանա՞ն նրանք բաղձալի 8-10 տոկոսը, թե՞ ոչ. էական է այն, որ հաղթելու մասին այլևս խոսք անգամ չկա, այսօր նրանց գերխնդիրը պարզապես չպարտվելն է:

Քոչարյանը չի կարող հաղթել, սակայն իր կերպարով ու ներկայությամբ վերակենդանացնում է հանրային հավաքական տրավմաները՝ դրանով իսկ պարարտ հող նախապատրաստելով Նիկոլի իշխանության վերարտադրության համար»,-գրել է նա։

Tags: Միքայել Մինասյան
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

Քաղաքական հայացքների պատճառով ոչ ոք աշխատանքից չի ազատվել
Քաղաքականություն

Քաղաքական հայացքների պատճառով ոչ ոք աշխատանքից չի ազատվել

01/05/2026
Նիկոլը իրա թոշակով թող գնա Լառնակա․ ՆԳՆ նախկին աշխատակից եմ, մեր պես չեն աշխատում
Հասարակություն

Նիկոլը իրա թոշակով թող գնա Լառնակա․ ՆԳՆ նախկին աշխատակից եմ, մեր պես չեն աշխատում

01/05/2026
57 տարվա մանկավարժ եմ․ գնահատված չենք, պահումներ էլ շատ կան
Հասարակություն

57 տարվա մանկավարժ եմ․ գնահատված չենք, պահումներ էլ շատ կան

01/05/2026
Երբ պետք ա լինում, պարգևավճար եմ գրում, որ փող լինի, վարկերս կփակեմ
Հասարակություն

Երբ պետք ա լինում, պարգևավճար եմ գրում, որ փող լինի, վարկերս կփակեմ

01/05/2026
Չալաբյանի հետ հուշագիր ստորագրելը քանի՞ կոպեկի օգուտ է տալու ձեզ․ լրագրողը՝ Նարեկ Կարապետյանին
Քաղաքականություն

Չալաբյանի հետ հուշագիր ստորագրելը քանի՞ կոպեկի օգուտ է տալու ձեզ․ լրագրողը՝ Նարեկ Կարապետյանին

01/05/2026
Ասֆալտ հարթեցնողից մինչեւ միջոցառումների նկարահանող. ե՞րբ են ստացել առաջին աշխատավարձն ու ինչի՞ վրա են ծախսել «Միասնության թեւեր»-ի թիմի անդամները
Քաղաքականություն

Ասֆալտ հարթեցնողից մինչեւ միջոցառումների նկարահանող. ե՞րբ են ստացել առաջին աշխատավարձն ու ինչի՞ վրա են ծախսել «Միասնության թեւեր»-ի թիմի անդամները

01/05/2026
  • Թոփ
  • Կարևոր
  • Լրահոս
Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված Վեհափառին հեռացնելու գործում. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն. «Փաստ»

10/06/2025
Արցախցիները մեր վզին նստել են, մեր հացն են ուտում. խորոված փարթիի մասնակից

Արցախցիները մեր վզին նստել են, մեր հացն են ուտում. խորոված փարթիի մասնակից

25/04/2026
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Այսօր 2 օրենքով գող է ձերբակալվել. հայտնի է` ովքեր են նրանք

Այսօր 2 օրենքով գող է ձերբակալվել. հայտնի է` ովքեր են նրանք

21/03/2026
Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

4
Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

4
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
Քաղաքական հայացքների պատճառով ոչ ոք աշխատանքից չի ազատվել

Քաղաքական հայացքների պատճառով ոչ ոք աշխատանքից չի ազատվել

01/05/2026
Նիկոլը իրա թոշակով թող գնա Լառնակա․ ՆԳՆ նախկին աշխատակից եմ, մեր պես չեն աշխատում

Նիկոլը իրա թոշակով թող գնա Լառնակա․ ՆԳՆ նախկին աշխատակից եմ, մեր պես չեն աշխատում

01/05/2026
57 տարվա մանկավարժ եմ․ գնահատված չենք, պահումներ էլ շատ կան

57 տարվա մանկավարժ եմ․ գնահատված չենք, պահումներ էլ շատ կան

01/05/2026
Երբ պետք ա լինում, պարգևավճար եմ գրում, որ փող լինի, վարկերս կփակեմ

Երբ պետք ա լինում, պարգևավճար եմ գրում, որ փող լինի, վարկերս կփակեմ

01/05/2026
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2026 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2026 Կայքը ♡ Risqué Team.