«Կրթվելը նորաձև է» շարժման ընթացքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու ինքն ու Աննա Հակոբյանն ամուսնացած չեն: Փաշինյանը իր սոցցանցերում տեսանյութ է հրապարակել՝ բացահայտելով պատճառը:
Նա նշել է՝ քանի որ 90-ականներին ընդդիմադիր քաղաքական գործունեությամբ էր զբաղվում և գիտեր, որ իրեն բռնելու են, դատելու են, իր գույքը բռնագրավելու են, ուստի չեն ամուսնացել, որ կարողանա ընտանիքը պաշտպանել:
«Մենք որ տուն ենք ունեցել, Աննայի անունով է գրվել այդ տունը: Ճիշտ է, համատեղ ենք ձեռք բերել, բայց իր անունով է գրվել, և ես չեմ ուզեցել ամուսնանալ այդ նպատակով: Ես հասկացել եմ դատ-դատաստան է լինելու, իմացել եմ, թե ինձ ինչ են անելու, մտածել եմ՝ գոնե երեխաներս ապրելու տեղ ունենան. տունն Աննայի անունով լինի, Աննան էլ ինձ հետ դե յուրե կապ չի ունենա, որ մեր աշխատանքով ձեռք բերվածը մեր ձեռքից չառնեն, չամուսնանալու ուրիշ պատճառ չենք ունեցել»,- ասել է նա: