ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, որն այժմ գտնվում է Միացյալ Նահանգներում, հայտարարել է, որ չի ցանկացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել իր «հայրիկ», սխալը պատճառաբանելով նրանով, որ անգլերենն իր մայրենին չէ։ Նա նաև ափսոսանքով է նշել, որ այժմ ստիպված է լինելու ապրել դրա հետ իր ողջ կյանքի ընթացքում։
«Այն ժամանակ (2025 թվականի ամռանը Թրամփի՝ Իրանի և Իսրայելի նկատմամբ դժգոհության մասին քննարկման ժամանակ — խմբ.) ես նկատի ունեի, որ երբեմն նույնիսկ հայրիկները պետք է զայրանան իրենց երեխաների վրա։ Այնպես որ, ես նրան չանվանեցի իմ հայրիկը… Բայց, իհարկե, «հայրիկ» բառն ունի հատուկ երանգ։ Եվ հիմա ես ստիպված կլինեմ ապրել դրա հետ իմ ողջ կյանքի ընթացքում։ Մենք կարող ենք սխալներ թույլ տալ, հատկապես, եթե մենք մայրենի լեզվով խոսողներ չենք», — բացատրել է Ռյուտեն միջադեպի մասին։

















