• 30 րոպե
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
20/05/2025
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Հասարակություն

Ինչո՞ւ չենք ընդունում, որ սխալվել ենք՝ բոլորին մեղադրելու փոխարեն, ինչո՞ւ ներողություն չենք խնդրում

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
24/02/2025
/ Հասարակություն, Լրահոս
0
Ինչո՞ւ չենք ընդունում, որ սխալվել ենք՝ բոլորին մեղադրելու փոխարեն, ինչո՞ւ ներողություն չենք խնդրում

Ինչո՞ւ չենք ցանկանում ընդունել, որ սխալվել ենք՝ բոլորին մեղադրելու փոխարեն, ինչո՞ւ հարկ չենք համարում ներողություն խնդրել: Ի վերջո, մեր սխալներն ընդունելը մեզ թուլացնելո՞ւ, թե՞ ավելի ուժեղ է դարձնելու. պատասխանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը:

Թո՞ւյլ, թե՞ ուժեղ մարդկանց մասին

-Հաճախ մենք չենք կարողանում ընդունել մեր սխալները: Հասկանալի է՝ հաճելի չէ, երբ գիտակցում ենք, որ որևէ հարցում թերացել ենք: Մարդը, քանի որ եսասեր է, դժվարանում է ներքին քննություն իրականացնել: Նրանք, ովքեր երբեք չեն ընդունում իրենց սխալները, ներողություն չեն խնդրում, վախենում են իրականությունից, իսկ դա առաջին հերթին մարդկային թուլության դրսևորում է: Մենք հաճախ չենք ընդունում մեր սխալները, քանի որ ինքնասիրահարված ենք և չենք ցանկանում տեսնել մեր ստվերը, բացասական կողմը: Կարծրատիպ է, թե նա, ով ներողություն է խնդրում, պարտվում է, թույլ է: Իրականում միայն ուժեղ մարդը կարող է իր սխալներն օբյեկտիվորեն տեսնել ու ներում խնդրել: 

Սխալն ընդունելու հաջորդ քայլը

-Մարդիկ հասկանում են, որ անսխալական չեն, բայց միևնույն ժամանակ չեն կարողանում ընդունել իրենց սխալները, որովհետև դա ենթադրում է պատասխանատվություն: Սխալն ընդունելուց հետո՝ պետք է պատասխանատվություն վերցնել դրա համար, կարողանալ շտկել այն, իսկ մարդիկ խուսափում են պատասխանատվությունից: Յուրաքանչյուր մարդ պետք է ինքն իրեն քննության ենթարկի: Մեր սխալները կարող են լինել մեր կյանքի ամենաուժեղ կողմը, եթե մենք դրանք տեսնում ենք, ընդունում և փորձում շտկել: Միայն այդ տարբերակով մարդն իր կյանքում կարող է հաղթահարել դժվարություններն ու ավելի ուժեղ դառնալ: Խոսքը ոչ թե ֆիզիկական, այլ ներքին, հոգևոր ուժի մասին է:

Ծնողների օրինակը՝ զավակներին

-Երբեմն ծնողները տեսնում են իրենց զավակների սխալներն ու ոչինչ չեն ասում: Երեխաները մտածում են, թե միշտ ճիշտ են: Այդ ամենի պատճառով հետագայում ունենալու են բարդություններ: Ծնողի պարտականությունն է՝ օգնել երեխային ճիշտ ճանապարհ ընտրել՝ ոչ թե պատժելով, այլ սեփական օրինակով, բացատրելով՝ ինչն է սխալ, ինչը՝ ճիշտ: 

Սրտում չարություն չկուտակելու մասին

-Ի՞նչ նկատի ունենք՝ ներել ասելով: Եթե նկատի ունենք՝ մոռանալ վիրավորանքը, որը մեզ հասցված է կամ այն սխալը, որը գործել են մեր հանդեպ և ձևացնել, որ ոչինչ չի եղել, անհնար է: Ներել նշանակում է ընդունել դիմացինին, ինչպիսին կա և հիշելով սխալը՝ դիմացինի հանդեպ չարություն չպահել, սրտում չարություն չկուտակել: Բոլոր մարդիկ թույլ են տալիս սխալներ: Երբ մեր հանդեպ սխալ են թույլ տալիս, ավելի ազնիվ կլինի հիշել, որ մենք էլ ուրիշի հանդեպ ենք սխալ եղել: Ավետարանում ասվում է. «Նախ այդ գերանը հանի՛ր քո աչքից, որ կարողանաս հստակ տեսնել և ապա կհանես շյուղը եղբորդ աչքից» (Մատթեոս 7:5): Մենք հաճախ մեր աչքի գերանը չենք տեսնում, բայց տեսնում ենք դիմացինի աչքի փուշը: Սա չի նշանակում, որ վատ արարքը պետք է գովել: Պետք է սխալ արարքը մերժել, բայց դատելուց առաջ՝ մտածել, իսկ մեր սխալների համար ո՞վ է մեզ դատելու: 

Ինչպե՞ս սովորել ներել

-Ներել սովորում ենք Ավետարանից, Քրիստոսից, Աստծուց, այն մարդկանցից, որոնք մեզ երբևէ, որևէ իրավիճակում ներել են՝ առանց որևէ պայմանի: Այո, մենք կարող ենք ներել  սովորել մեկս մյուսից:

Աղբյուրը՝ Qahana.am

Tags: Tribune.amեկեղեցիՏեր Եսայի քահանաքրիստոնյա
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

Բետոնախառնիչը հետընթացով բախվել է գազատար խողովակին և սյանը. մանրամասներ՝ հրդեհ- պայթյունից
Հասարակություն

Բետոնախառնիչը հետընթացով բախվել է գազատար խողովակին և սյանը. մանրամասներ՝ հրդեհ- պայթյունից

19/05/2025
Ադրբեջանի ՊՆ ղեկավարն Իսրայելում է. Թել Ավիվն ու Բաքուն պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում
Քաղաքականություն

Ադրբեջանի ՊՆ ղեկավարն Իսրայելում է. Թել Ավիվն ու Բաքուն պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում

19/05/2025
Պայթյուն և հրդեհ` նախագահականի մոտ. ՈւՂԻՂ
Իրավունք

Պայթյուն և հրդեհ` նախագահականի մոտ. ՈւՂԻՂ

19/05/2025
Բացի մսով ճաշ եփելը, մասնագիտության պետք ա տիրապետել ու թիմ ունենալ․ Քոչարյան. տեսանյութ
Քաղաքականություն

Բացի մսով ճաշ եփելը, մասնագիտության պետք ա տիրապետել ու թիմ ունենալ․ Քոչարյան. տեսանյութ

19/05/2025
Փաշինյանը մուրում է․ Քոչարյանը՝ խաղաղության պայմանագրի մասին. տեսանյութ
Քաղաքականություն

Փաշինյանը մուրում է․ Քոչարյանը՝ խաղաղության պայմանագրի մասին. տեսանյութ

19/05/2025
Փաշինյանը Սասունցի Դավիթն ա, ընտրություններով հնարավոր չէ հաղթել, ամո՛թ ա․ Քոչարյան. տեսանյութ
Քաղաքականություն

Փաշինյանը Սասունցի Դավիթն ա, ընտրություններով հնարավոր չէ հաղթել, ամո՛թ ա․ Քոչարյան. տեսանյութ

19/05/2025
  • Թոփ
  • Կարևոր
  • Թարմ
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

21/01/2025
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
30 Րոպե — 1-ին սեզոն, հաղորդում՝ 1 — Տիգրան Շահվերդյան

30 Րոպե — 1-ին սեզոն, հաղորդում՝ 1 — Տիգրան Շահվերդյան

0
Գիտական Լուրեր — Հաղորդում՝ 1

Գիտական Լուրեր — Հաղորդում՝ 1

0
Բետոնախառնիչը հետընթացով բախվել է գազատար խողովակին և սյանը. մանրամասներ՝ հրդեհ- պայթյունից

Բետոնախառնիչը հետընթացով բախվել է գազատար խողովակին և սյանը. մանրամասներ՝ հրդեհ- պայթյունից

19/05/2025
Ադրբեջանի ՊՆ ղեկավարն Իսրայելում է. Թել Ավիվն ու Բաքուն պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում

Ադրբեջանի ՊՆ ղեկավարն Իսրայելում է. Թել Ավիվն ու Բաքուն պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում

19/05/2025
Պայթյուն և հրդեհ` նախագահականի մոտ. ՈւՂԻՂ

Պայթյուն և հրդեհ` նախագահականի մոտ. ՈւՂԻՂ

19/05/2025
Բացի մսով ճաշ եփելը, մասնագիտության պետք ա տիրապետել ու թիմ ունենալ․ Քոչարյան. տեսանյութ

Բացի մսով ճաշ եփելը, մասնագիտության պետք ա տիրապետել ու թիմ ունենալ․ Քոչարյան. տեսանյութ

19/05/2025
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In