ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ ըստ նախնական վարկածի ինքնասպան եղած զինվոր Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել և նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։
Հիշեցնենք՝ երեկ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ ՊՆ N զորամասի զինծառայողի՝ հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։
Նշենք, որ մահացած զինծառայողը Չարենցավան քաղաքի բնակիչ Նարեկ Թորոսյանն է։
