Armlur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն, ըստ նախնական վարկածի ինքնասպան եղած նախկին դատախազ Տիգրան Սուքիասյանը Ազգային բյուրո պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ)-ի ղեկավար Արգամ Հովսեփյանի աներձագն էր։
Նա դատախազի պաշտոնից ազատվել էր 2024 թվականին։
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի դեկտեմբերի և 2024 թվականի հունվարի հրամաններով՝ Դատախազությունում տեղի էին ունեցել կադրային մի շարք փոփոխություններ:
Արդյունքում, Սյունիքի կայազորի զինվորական դատախազության դատախազ Տիգրան Սուքիասյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից:
Armlur.am-ը հայտնել էր, որ առեղծվածային ու ողբերգական դեպք է եղել Երևանում:
Armlur.am-ի հավաստի տեղեկությունների համաձայն Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել էր նախկին կայազորի դատախազ Տիգրան Սուքիասյանի մարմինը:

















