Իտալական «Inter Milan» ակումբը մամուլի ծառայությունը հաճելի անակնկալ է մատուցել իր հայ երկրպագուներին։
Միլանյան ակումբի սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում հրապարակվել է տեսանյութ վերջին դերբիի դրվագներից մեկով, որի ֆոնին հնչում է երգիչ Արամ Ասատրյանի «Հայ եմ ես, հայ ես դու» հայտնի ստեղծագործությունը։
«Ներաձուրիները» հրապարակմանը կից հայերենով կատարել են հետևյալ գրառումը.
«Դերբիի մթնոլորտը!Հետևեք մեզ՝ Հայաստանի մասին ավելի շատ բովանդակության համար»։

















