Կառավարության նիստում 1 մլրդ 940 մլն դրամ հատկացվեց «Ինժեներական քաղաք» ներդրումային ծրագրի հետագա իրականացման և աշխատանքների անընդհատության ապահովման համար:
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը նշեց, որ 2024 թվականի մայիսի 1-ից համաշխարհային բանկի հետ վարկային պայմանագիրն ավարտվել է:
«Դրանից հետո ծրագրի իրականացման ենթակա նոր աշխատանքների, ապրանքների ու ծառայությունների ձեռքբերման ֆինանսավորումն իրականցվելու է ՀՀ բյուջեի միջոցներով:
ԲՏԱ նախարարության կողմից առաջարկվում է թվային փոխակերպման գործընթացի իրականացում ծրագրի չօգտագործված միջոցներից 1 մլրդ 940 մլն դրամ հատկացնել ինժեներական քաղաք ծրագրին»,- ասաց նա:
Նախարարը նշեց, որ այդ գումարից 1 մլրդ 880 մլն դրամը կուղղվի 2024 թվականին նախատեսված ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի կառուցման և կահավորման աշխատանքներին, 67 մլն 900 հազար դրամը՝ ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի և ընդհանուր ենթակառուցվածքների համակարգման, պահպանման սպասարկման աշխատանքներին: