Թուրքիայի իշխանությունների հետ դաշինքի մեջ գտնվող «Ազգային շարժում» կուսակցության (MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին հայտարարել է, որ Իրանի ներսում առկա պառակտումն ու խառնաշփոթը բոլոր առումներով վտանգ է ներկայացնում տարածաշրջանի երկրների և Թուրքիայի համար։ Փոխանցում է Ermenihaber-ը։
Թուրքիայի ազգային ժողովում Բահչելին ընդգծել է նաև, որ Իրանի քաղաքական ու տարածքային ամբողջականությունը և կայունությունը Թուրքիայի համար կյանքի ու մահվան հարց է, ապա հավելել «Իրանի անկայունությունը սպառնալիք է Թուրքիայի համար»:
Բահչելին նաև նշել է, որ Իրանի նկատմամբ իրականացվում են «իմպերիալիստական սադրանքներ»՝ զգուշացնելով, որ տարածաշրջանում էթնիկ ու կրոնական լարվածությունների խորացումը կարող է բերել նոր բախումների։ Նրա խոսքով՝ այս պայմաններում կարևոր է միասնությունը:
Հիշեցնենք, որ Իրանում 2 շաբաթից ավել է ինչ հակակառավարական ցույցեր են սկսվել: Տեղի լրատվամիջոցները հայտնում են 600-ից ավելիի, իսկ արևմտյան լրատվկամիջոցները՝ 2.000 զոհի մասին:

















