Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի դեմ գործողության նպատակը միջուկային ենթակառուցվածքին ու ռազմական կարողություններին վնասելն է։ Վերջինիս խոսքով՝ Իրանը բավարար չափով հարստացված ուրան ունի 9 ռումբ պատրաստելու համար։
Նեթանյահուն հայտարարել է՝ Իրանի դեմ իսրայելական գործողությունը կշարունակվի «այնքան, որքան անհրաժեշտ է»։
«Գործողության նպատակն է վնաս հասցնել Իրանի միջուկային ենթակառուցվածքներին, բալիստիկ հրթիռների իրանական գործարանին և ռազմական կարողություններին։ Այս գործողությունը կտևի այնքան, որքան անհրաժեշտ կլինի, քանի դեռ մենք չենք իրագործել մեր առաքելությունը՝ կանխել ոչնչացման վտանգը։ Իրանը դեռ շոշափելի հնարավորություններ ունի մեզ վնաս հասցնելու համար, մենք պատրաստվել ենք դրան»,- ասել է ՆԵթանյահուն։