«Reuters»-ը հաղորդել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հնարավոր մահվան մասին: Իսրայելական աղբյուրների համաձայն՝ նա, հնարավոր է, սպանվել է հրթիռային հարվածի ժամանակ։
Ավելին, «Times of Israel»-ը, հղում անելով իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաների, հաղորդել է, որ Իրանի պաշտպանության նախարարը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարը, հավանաբար, սպանվել են Իրանի վրա առավոտյան հարձակման ժամանակ։
Այս պահին Թեհրանից այս տեղեկատվության պաշտոնական հաստատում չկա:
Տեղեկատվությունը պահանջում է հաստատում։

















