Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ Իրանում գտնվող «Բուշեր» ԱԷԿ-ի 175 աշխատակիցներից բաղկացած հերթական խումբն է տարհանվել Հայաստանի տարածքով։
Ապրիլի 6-ին նրանք Երևանից հատուկ չվերթով մեկնել են Մոսկվա։ Դիվանագիտական ներկայացուցչությունը շնորհակալություն է հայտնել Հայաստանի իշխանություններին «Ռոսատոմ» պետական կորպորացիայի աշխատակիցների մուտքի արագ կազմակերպման համար։
Ընդհանուր առմամբ, Իսրայել-Իրան պատերազմի սկսվելուց ի վեր Հայաստանի տարածքով հայրենիք է վերադարձել 509 Ռուսաստանի քաղաքացի։

















