Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ երկիրն այժմ հաղթել է Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ հակամարտությունում։
«Այսօր և մինչ այս պահը մենք կարող ենք վստահորեն ասել, որ դուք (Իրանի ժողովուրդը — խմբ.) հաղթել եք սրբազան պաշտպանության երրորդ էպիկական ճակատամարտում», — հայտարարել է Խամենեին, որի ուղերձը Իրանի ժողովրդին հրապարակել է նրա մամուլի ծառայությունը։
Ապրիլի 8-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի վերաբերյալ համաձայնագրի մասին։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ավելի ուշ հայտարարել է Հորմուզի նեղուցի բացման մասին։

















