Իրանում հայ ցուցարար է սպանվել։ Զոհը Էջմին Մասիհին է՝ Մաջիդիե թաղի բնակիչ։ Այս մասին հայտնում է իրանագետ Տիգրան Դավուդյանը՝ իր ֆեյսբուքյան էջում։
Նրա փոխանցմամբ՝ ողբերգական լուրը հայտնել է այն արհեստակցական դպրոցի իրանցի դասախոսը, որտեղ սովորել է Էջմին Մասիհին։

















