Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ վերապատրաստված ահաբեկիչներ են ներթափանցել ցուցարարների մեջ։
«Վերապատրաստված ահաբեկչական տարրեր են ներթափանցել ցուցարարների մեջ և հարձակվել ցուցարարների և անվտանգության աշխատակիցների վրա», — «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում ասել է Արաղչին։
Նա նշել է, որ բողոքի ցույցերի ժամանակ սպանությունները կազմակերպողների նպատակն էր «ԱՄՆ-ին ներքաշել պատերազմի մեջ» Թեհրանի հետ։
Հիշեցնենք, Իրանում բողոքի ցույցերը սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ տեղական արժույթի՝ իրանական ռիալի արժեզրկման պատճառով։ Հունվարի 8-ից՝ 1979 թվականին գահընկեց արված Իրանի շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչերից հետո, Իրանում բողոքի երթերը ակտիվացել են։ Նույն օրը երկրում անջատվել է ինտերնետը։ Իրանի մի քանի քաղաքներում բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների և ուղեկցվել են Իրանի քաղաքական համակարգի դեմ վանկարկումներով։ Զոհեր են գրանցվել ինչպես անվտանգության ուժերի, այնպես էլ ցուցարարների շրջանում։ Իրանի իշխանությունները, մեղադրելով ԱՄՆ-ին և Իսրայելին անկարգությունները կազմակերպելու մեջ, հունվարի 12-ին հայտարարել են, որ իրավիճակը վերահսկողության տակ է վերցվել։ Իրանի անվտանգության ուժերի աղբյուրը երկուշաբթի օրը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ Իրանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ զոհվել է ավելի քան 500 քաղաքացիական անձ, ոստիկան և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, երկրի էլիտար ռազմական ստորաբաժանում) անդամ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են: Անկարգություններ են գրանցվել

















