Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ երկրում տեղի ունեցող զինված անկարգությունների մասնակիցները փորձում են քաղաքացիական պատերազմ հրահրել։
Խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին նշել է, որ այդ գործողությունների նպատակը արտաքին միջամտության համար պայմաններ ստեղծելն է։
«Նրանք քաղաքացիական պատերազմ են փնտրում՝ արտաքին միջամտության համար հիմքեր ձևավորելու նպատակով», – ասել է Լարիջանին Իրանի պետական հեռուստատեսության եթերում։
Նա ընդգծել է, որ «ահաբեկիչներն ու զինված խմբավորումները կենթարկվեն ամենախիստ պատժի»։

















