Իրանը պատրաստ է հետ մղել ցանկացած ցամաքային գործողություն և հույս ունի, որ իր հակառակորդները չեն սխալվի, Կատարի «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Մենք պատրաստ ենք հետ մղել ցանկացած ցամաքային ներխուժում։ Հուսով եմ՝ մեր թշնամիները չեն սխալվի», — ասել է նախարարը։
Իրանի դեմ ԱՄՆ ռազմական տարբերակների շրջանակը չի սահմանափակվում հնարավոր ցամաքային գործողություններով, երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը։
ԱՄՆ-ն ունի Իրանի դեմ ցամաքային գործողության մի քանի սցենար, բայց կարող է ընդհանրապես չօգտագործել այս տարբերակը, ասել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։

















