Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին IRNA գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է, որ Թեհրանը ստացել է Վաշինգտոնի առաջարկները և ներկայումս ուսումնասիրում է դրանք։
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Իրանը չի պատրաստվում մասնակցել այնպիսի բանակցությունների, որոնք միտված են միայն հակամարտության ժամանակավոր մեղմացմանը՝ «ագրեսորի պայմաններով»։ Նրա խոսքով՝ երկրի դիրքորոշումը մնում է անփոփոխ, և Թեհրանը չի հրաժարվի իր օրինական պահանջներից հանուն կարճաժամկետ լուծումների։
Արաղչին նշել է, որ ցանկացած որոշում կկայացվի՝ ելնելով ազգային շահերից և անվտանգության ապահովումից, այլ ոչ թե արտաքին ճնշումներից։
«Պետք է շնորհակալություն հայտնեմ Աֆղանստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի և նույնիսկ Սաուդյան Արաբիայի կառավարություններին։ Մեր հարևանները, այդ թվում՝ Պակիստանը, զգալի օգնություն ցուցաբերեցին։ Մարդասիրական օգնության՝ դեղորայք, սնունդ, ուղարկելու համագործակցություն կար», — նշել է նախարարը։

















