Իրանը երկու շաբաթով բացում է Հորմուզի նեղուցը նավերի անցման համար։ Անցումը հնարավոր կլինի իրանական զինված ուժերի հետ համակարգման միջոցով և հաշվի առնելով տեխնիկական սահմանափակումները, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին:
«Երկշաբաթյա ժամկետով անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով հնարավոր կլինի իրանական զինված ուժերի հետ համակարգման միջոցով և հաշվի առնելով տեխնիկական սահմանափակումները»,- ասված է հայտարարության մեջ, որը նախարարը հրապարակել է X սոցիալական հարթակի իր պաշտոնական էջում:

















