Իրինա Յոլյանը չընտրվեց Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Քվեարկությանը մասնակցած 102 պատգամավորներից 38-ը կողմ էին քվեարկել, 63-ը՝ դեմ նրա թեկնածությանը։
Հաշվի առնելով ՔՊ խմբակցության ոչ ժողովրդավարական քայլերը և նախագահի թեկնածուին չընտրելը՝ «Ուժեղ Հայաստանը» ներկա պահին հանձնաժողովի նախագահի նոր թեկնածու չի առաջադրում, հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Տիգրան Աբրահամյանը։

