Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12․57-ին, ՆԳՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայում գտնվող խանութներից մեկի պահեստային հատվածում հրդեհ է բռնկվել։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարտական 6 հաշվարկ, ՃԿԱԿ, ՀՓԱԿ, ԲԱՎ հերթապահ խմբերը և հերթապահ հոգեբանը։