Թեև Մայր Աթոռի դեմ գործողություններում իշխանությունը վաղուց է հատել անբարոյականության գծերը, սակայն սա այն ուղղությունն է, որտեղ իշխանության բլիցկրիգը ձախողվել է ու իշխանության նոր պլանավորումները մեկը մյուսի հետևից տապալվում են, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով, խշխանությունն իր պարտությունը ոչ մի կերպ չի ուզում ընդունել, հետ քաշվել ու սեփական քաղաքական կապիտալը մաշեցնելով՝ շարժվում է իր համար դեպի անորոշություն․
«Ռեժիմի արշավանքը Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ մնացել է կոկորդներին, որովհետև հասարակության ճնշող մեծամասնությունը ոչ միայն գիտակցում է տեղի ունեցողի ծանր հետևանքները, այլև իր կեցվածքով սատարում է Մայր Աթոռին:
Դեռ չեմ խոսում Եկեղեցու` որպես հազարամյակների պատմություն և կենսունակություն ունեցող ինստիտուտի մասին, որը ծանր հարվածներ հաճախ է ընդունել, սակայն կանգուն է մնացել», — գրել է պատգամավորը։

















