ՀԱԿ փոխնախագահ և վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան գրառմամբ, որը վերնագրել է «Երկրի ժանտախտը», խիստ քննադատության է ենթարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և մի խումբ հոգևորականների՝ նրանց մեղադրելով օրենքով չնախատեսված լիազորություններ իրենց վերագրելու և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կազմաքանդմանն ուղղված գործողություններ նախաձեռնելու մեջ։
«Հայաստանի գերագույն գլխավոր կաշառակեր, թալանչի և ավազակապետ Նիկոլ Փաշինյանը (եթե այս բնութագրումների համար հիմնավորումների կարիք ունեք, խնդրեմ, ծանոթացեք Հայաստանում համակարգային կոռուպցիայի մասին «Ազատություն» ռադիոկայանի վերջին նյութին, որը ներկայացված է իմ նախորդ գրառման մեջ), ինչպես նաև Քննչական կոմիտեի հաճախորդ, հետևաբար, մեր հոգևորական դասի ամենաանբարոյական տարրի տիտղոսը շահած տասը այսպես կոչված «տիրադավերը» հենց նոր, իրենց վերագրելով լիազորություններ, որոնց համար օժտված չեն օրենքով, հայտարարեցին կազմակերպված հանցախմբի ստեղծման մասին, որի նպատակը լինելու է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կազմաքանդումն ու քայքայումը, հավատավոր հայ ժողովրդի պառակտումը, անօրենության ծավալումն ամբողջ երկրովը»,- գրել է Զուրաբյանը։

















