• 30 րոպե
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
19/05/2025
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Քաղաքականություն

Իշխանության «սրտի օլիգարխների» շրջանում աճում է հարկային ստվերը, իսկ դրանից դուրս՝ հարկային տեռորը․ սա է իրենց իրական Հայաստանը

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
14/11/2024
/ Քաղաքականություն, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
Իշխանության «սրտի օլիգարխների» շրջանում աճում է հարկային ստվերը, իսկ դրանից դուրս՝ հարկային տեռորը․ սա է իրենց իրական Հայաստանը

Ազգային Ժողովում այս անգամ էլ պետական բյուջեի նախագծի քննարկումների ամփոփ պատկերը նույնն էր, ինչ նախորդ հինգ տարիներին․ օրվա իշխանությունը նորից խոստանում է երջանկություն, արժանապատիվ կյանք ու բարեկեցություն, երկրի դիմակայունություն, մակրոտնտեսական կայունություն ու զարգացում։ Անցնող իրականությունը բոլորիս աչքի առջև է՝ տրամագծորեն հակառակ ամենօրյա իրողություններ, հանրային կյանքի բոլոր ոլորտներում աճող անորոշություններ և ռիսկեր։

Ընդամենը փոխվում են փաթեթավորումներն ու շեշտադրումները․ որտեղ նույնիսկ աննշան ասելիք կա թվախեղտ են անում, իսկ լայնամաշտաբ ձախողումներն ու չիրականացված խոստումները քողարկելու համար անտեսում են թվերն ու փաստերը՝ մտնելով անսահման պոպուլիզմի և ավելի սուտ խոստումների իրենց հարազատ տիրույթ։

Օրինակ՝ «որտեղ հաց, այնտեղ կաց»՝ իրականում օդում կախված է պատերազմի սպառնալիքը, առաջնային օրակարգ են դարձել ոչ թե ավելի լավ ապրելու հարցերը, այլ գոյաբանական հարցերը, «հարկ վճարողը հռչակվում է հերոս»՝ իրականում հարկային տեռորի գործադրումներով և քաղաքացուն «տուգանքի մատերիալ» դիտարկելով, սոցիալական նշանակության միկրոբիզնեսի հարկային արտոնությունները վերացնելով ու հարկային բեռը հետևողական ավելացնելով, «նախորդ երկու տարիներին բերել ենք երկնիշ տնտեսական աճ»՝ այդ աճի առյուծի բաժնի հետ աղերս չունենալով և այլն։

Հիմա բերեմ հատկանշական կոնկրետ փաստեր։

Բազմիցս հիմնավորվել է, որ 2022 թվականից մինչև 2024 թվականի առաջին եռամսյակ թռիչքաձև տնտեսական աճը ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված արտաքին, ժամանակավոր գործոնների դրական ազդեցության  արդյունք էր, որն այդպես էլ չկապիտալացվեց։ Այս պատահական գործոնների դրական ազդեցությունը թուլանում է։ Դրան զուգահեռ՝ 2024 թվականի երկրորդ եռամսյակից սկսած տնտեսական աճի ցուցանիշը նվազել է շուրջ 2 անգամ, իսկ 2025 թվականի համար խոստացված առնվազն 7 տոկոս աճի փոխարեն բյուջեի նախագծի հիմքում, նույնիսկ լավագույն սցենարով կանխատեսվում է ընդամենը 5,6 տոկոս աճ։ Ավելին՝ տարբեր միջազգային ֆինանսական կազմակերպություններ և փորձագետներ տնտեսական աճի ավելի ցածր ցուցանիշներ են կանխատեսում։

Հաջորդը՝ այս տարվա ինը ամիսներին հարկային ծրագրված մուտքերը թերակատարվել են շուրջ 8 տոկոսով կամ 150 միլիարդ դրամով։ Եվ սա այն դեպքում, երբ տնտեսական աճը կազմել է շուրջ 6 տոկոս։ Այսինքն՝ իշխանության «սրտի օլիգարխների» շրջանում աճում է հարկային ստվերը, իսկ դրանից դուրս՝ հարկային տեռորը։ «Հարկատուն հերոս է» կեղծ հայտարարություններին զուգահեռ աճում է ՓՄՁ սուբյեկտների և քաղաքացիների հարկային բեռը, հետևողականորեն վերացնում են հարկային արտոնությունները, որ կարողանան նվազող տնտեսական աճի պայմաններում հարկ «քերթեն» «հերոս» հարկատուներից։

Պետական բյուջեի ծախսերը թերակատարվել են ավելի մեծ չափով՝ շուրջ 13 տոկոսով կամ 290 միլիարդ դրամով։ Իսկ կապիտալ ծախսերը (դպրոցաշինություն, ջրամբարաշինություն, ճանապարհաշինություն և այլն) թերակատարվել են 30 տոկոսով կամ 124 միլիարդ դրամով։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող տնտեսական աջակցության ծրագրերը թերակատարվել են 26 տոկոսով, որի հիմնական պատճառը եղել են ներդրումների և արտահանման, գյուղատնտեսության խթանման ծրագրերի ցածր կատարողականները: Սա այն դեպքում, երբ գյուղատնտեսության ոլորտի տևական անկումից հետո այս տարվա ինը ամիսներին արձանագրվել է 0-ականին մոտ աճ, առանց ռուսական ոսկու վերարտահանման գործունեության՝ արդյունաբերության ոլորտի 0-ականին մոտ աճ, տեղեկատվության և կապի ոլորտում 8,5 տոկոս անկում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում 13 տոկոս անկում։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության աջակցության ծրագրերը թերակատարվել են 42 տոկոսով։ Զրոյական կատարողական է արձանագրվել ռազմարդյունաբերության համալիրի զարգացման ծրագրի գծով։ Ավելին՝ նախորդ տարվա համեմատ այս ծախսերը նվազել են 55%-ով կամ շուրջ 10 միլիարդ դրամով:

Կրկնվող փաստ է․ պետական բյուջեի հաստատման ժամանակ խոստացած ծախսերի զգալի մասը չի կատարվել, իսկ հաջորդ տարվա համար անպատասխանատու կերպով նորից խոստանում են էական աճեր։

Ավելին՝ իրենց հիմնական գործառույթներն էապես թերակատարած կամ ձախողած ոլորտների պատասխանատուների պարգևատրումների գումարները ծախսվել են 100 տոկոսով։ Այսինքն՝ ոլորտի պետական ծրագրերը ձախողած նախարարը պարգևատրվել է նախատեսվածի առավելագույն չափով՝ պատասխանատվության կանչվելու փոխարեն։

Նախորդ տարվա ինը ամիսների համեմատ՝ այս տարվա նույն ժամանակահատվածում 21 տոկոսով կամ 33,1 միլիարդ դրամով աճել են ՀՀ կառավարության պարտքի սպասարկման ծախսերը (տոկոսավճարները)։ Իսկ 2025 թվականին տոկոսավճարները՝ պետական պարտքի աճին զուգահեռ կաճեն շուրջ 13 տոկոսով կամ 50 միլիարդ դրամով և կկազմեն ընդհանուր ծախսերի 11 տոկոսը՝ 395 միլիարդ դրամ՝ գրեթե կենսաթոշակներին ուղղվող միջոցների չափ։

Այս իշխանության օրոք պետական պարտքի սպասարկման համար նախատեսված ծախսի հավելաճով հնարավոր կլիներ առնվազն 60 տոկոսով բարձրացնել կենսաթոշակները։ Իսկ հաջորդ տարի կենսաթոշակների աճը զրո է։

2025 թվականին՝ այս տարվա համեմատ պետական պարտքը կաճի առաջանցիկ՝ շուրջ 18 տոկոսով կամ 2,4 միլիարդ ԱՄՆ դոլարով` մոտենալով 15 միլիարդ ԱՄՆ դոլարի շեմին, որը շուրջ 2,2 անգամ կգերազանցի 2018 թվականի ցուցանիշը։ Ի դեպ, 2025 թվականին պետական բյուջեի հիմքում դրված է ընդամենը 5,6 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը, որը շուրջ 3 անգամ զիջում է պետական պարտքի աճի տեմպին։

Այսինքն՝ ունենալու ենք մակրոտնտեսական անկայունության ռիսկերի իրական աճ։

Այլ հարցեր են պետական ծախսերի արդյունավետությունը, մեկ անձից գնումների առաջանցիկ աճը, կոռուպցիոն ռիսկերի տարածումը։ Օրինակ՝ ասում են 90 տոկոսով ավելացնում ենք բարձր տեխնոլոգիաների ոլորտի ֆինանսավորումը, բայց չեն ասում, որ այդ ոլորտի 63 տոկոսը կազմող ծախսային հիմնական ուղղությունը՝ ՏՏ ոլորտի կազմակերպություններին աջակցության ծրագիրը չունի ակնկալվող չափելի ոչ մի արդյունք և հնարավոր չի լինելու որևէ կերպ գնահատել։ Կամ կոնկրետ չափելի արդյունքներով ծրագրային վարկերի փոխարեն շեշտակի աճում են բյուջետային վարկերը, որոնք մտնում են ընդհանուր «կաթսա», դառնում են անհետագծելի և վերահսկողության տեսանկյունից խիստ խոցելի։ Դրա վառ օրինակը՝ «Հայաստան» հիմնադրամի միջոցների ծախսարդյունավետության գործնականում գնահատման անհնարինությունն էր, որն արձանագրեց ԱԺ քննիչ հանձնաժողովը։ Այլ փաստ՝ ակնկալվող չափելի և վերահսկելի ծրագրային բյուջեից սահուն անցնում են ծախսային բյուջեի, որը չունի ո՛չ չափելի արդյունք, ո՛չ էլ հասցեական պատասխանատվության և թափանցիկության ապահովման նվազագույն անհրաժեշտ պայմաններ։

Հաջորդը՝ տնտեսական կառուցվածքի բացասական միտումները խորանում են։

Նախ՝ արտաքին առևտրի աշխարհագրական կառուցվածքում շեշտակի աճում է մեկ երկրից տնտեսական կախվածությունը։ 2024 թվականի առաջին ինը ամիսներին ՌԴ-ի հետ մեր երկրի արտաքին առևտրաշրջանառության տեսակարար կշիռը կազմել է 41 տոկոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 5,3 տոկոսով, իսկ ԵՄ երկրների հետ՝ 7,2 տոկոս, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 17 տոկոսով։ 2024 թվականին առաջին կեսին ունեցել ենք արտահանման 2 անգամ աճ, իսկ առանց ռուսական ոսկու վերարտահանման գործունեության ունեցել ենք արտահանման գրեթե 0-ական աճ։

Օտարերկրյա կապիտալը փախչում է մեր երկրից։ 2024 թվականի առաջին կիսամյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 334 միլիոն ԱՄՆ դոլարով։ Ավելին՝  55 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ավելի շատ ՕՈՒՆ դուրս է եկել մեր երկրից, քան մտել է մեր երկիր։

Սոցիալական պաշտպանության ծախսերը կավելացվեն 110 միլիարդ դրամով, սակայն ոչ թե կենսաթոշակների, նպաստների, նվազագույն աշխատավարձի չափերի բարձրացման նպատակով, այլ այս իշխանության օրոք սահմանամերձ դարձած բնակիչների սոցիալ-տնտեսական առաջանցիկ ավելացող խնդիրները և հայրենիքից զրկված արցախցի մեր հայրենակիցների սոցիալական խորացող խնդիրները ինչ-որ չափով մեղմելու համար, ինչպես նաև պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչին հատկացվող պետական միջոցների թռիչքաձև աճի հետևանքով, որն, ի դեպ, խոստանում էին իշխանության գալուց հետո վերացնել։

Փաստ է․ այս տարվա 9 ամիսներին շուրջ 20 հազար 400 ՀՀ փաստաթղթերով քաղաքացիներ արտագաղթել են՝ ավելի շատ գնացել են Հայաստանից, քան եկել են։ 2023 թվականին աղքատության մակարդակը կրճատվել է ընդամենը 1,1 տոկոսային կետով և այս իշխանության օրոք էական աճերից հետո՝ նոր-նոր մոտենում է 2018 թվականի մակարդակին։ Ի դեպ, խոստանում էին կրկնակի չափով կրճատել աղքատության մակարդակը և վերացնել ծայրահեղ աղքատությունը։

2025 թվականին ևս կենսաթոշակների, անապահովության նպաստների և նվազագույն աշխատավարձի չափերը չեն աճելու՝ այս տարվա 2-3 տոկոս և հաջորդ տարվա կանխատեսվող 4-5 տոկոս գնաճի պարագայում։

Այսինքն՝ հաջորդ տարի կանխատեսվող 5,6 տոկոս տնտեսական աճի, հարկային մուտքերի երկնիշ աճի, սոցիալական պաշտպանության ոլորտի ֆինասավորման 110 միլիարդ դրամի չափով աճի պարագայում սոցիալապես անապահով մեր հայրենակիցները կապրեն ավելի վատ՝ առնվազն գնաճով պայմանավորված։

Եվ սա էլ այն դեպքում, երբ այս տարվա երրորդ եռամսյակում մեկ անձի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը կազմում է 75530 դրամ, ինչն արդեն իսկ ավել է նվազագույն ամսական աշխատավարձի չափից և ավելի, քան կրկնակի անգամ գերազանցում է նվազագույն կենսաթոշակի և ընտանեկան նպաստի ամսական չափերին։ Սրան գումարվելու է նաև հաջորդ տարվա կանխատեսվող գնաճը։

Այս բացասական միտումը աշխատող աղքատների թիվը, աղքատության միջին մակարդակը, չափավոր աղքատությունը և հատկապես՝ ծայրահեղ աղքատությունն ավելացնող էական գործոն է։ Ի դեպ, այս իշխանությունը խոստացել էր վերացնել ծայրահեղ աղքատությունը, աշխատանքով հաղթահարել աղքատությունը։

Փաստացի անում են գրեթե ամեն ինչ (եկամտահարկի համահարթեցում, միկրոբիզնեսի և ՓՄՁ սուբյեկտների հարկային արտոնությունների վերացում, հարկային բեռի հետևողական ավելացում, օրենքով հարկահավաքման քողի տակ հարկային տեռորի լայնամաշտաբ գործադրում, իրական գնաճի միջին տեմպին զիջող կենսաթոշակների ու նպաստների, նվազագույն աշխատավարձի չափերի բարձրացում և այլն) դրա հակառակն իրականություն դարձնելու համար։

Այսինքն՝ ցածր եկամուտ ունեցողների իրական եկամուտների առաջանցիկ աճի, միկրոբիզնեսի և փոքր ու միջին բիզնեսի զարգացման քաղաքականության փոխարեն խթանում են հին ու նորելուկ իրենց «սրտի օլիգարխների» գերշահույթների թռիչքաձև աճը՝ քողարկված կոռուպցիայի համատարած դրսևորումներով։

Եվ սա է իրենց իրական Հայաստանը՝ տնտեսական ու սոցիալական համապատկերում։

Շարունակելի ․․․

Թադևոս Ավետիսյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ

Tags: Tribune.amիշխանություն
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

«Երևանի հետ աշխատանքային կապերը պահպանում ենք, Հայաստանը մնում է դաշնակից». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Քաղաքականություն

«Հույս ունենք՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կստորագրվի». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

19/05/2025
Հողի գողը գո՞ղ չի, ինչ-որ տարածք քեզնով անելն առողջ մտածելակերպ չի․ Ավինյան. տեսանյութ
Քաղաքականություն

Հողի գողը գո՞ղ չի, ինչ-որ տարածք քեզնով անելն առողջ մտածելակերպ չի․ Ավինյան. տեսանյութ

19/05/2025
Այո՛, պետք է լինի տուգանք տրանսպորտից օգտվելու և չվճարելու համար․ Տիգրան Ավինյան. տեսանյութ
Քաղաքականություն

Այո՛, պետք է լինի տուգանք տրանսպորտից օգտվելու և չվճարելու համար․ Տիգրան Ավինյան. տեսանյութ

19/05/2025
Հայաստանն ու Կիպրոսը մտադիր են համագործակցությունը բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի. ՈՒՂԻՂ
Քաղաքականություն

Հայաստանն ու Կիպրոսը մտադիր են համագործակցությունը բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի. ՈՒՂԻՂ

19/05/2025
«Ճգնաժամային իրավիճակներում կարող եմ կառավարել, այն մարդն եմ, որը ստեղծված իրավիճակում կարող է հարցերը լուծել». Քոչարյան
Քաղաքականություն

«Ճգնաժամային իրավիճակներում կարող եմ կառավարել, այն մարդն եմ, որը ստեղծված իրավիճակում կարող է հարցերը լուծել». Քոչարյան

19/05/2025
Հայաստանն ու Կիպրոսը մտադիր են համագործակցությունը բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի
Քաղաքականություն

Հայաստանն ու Կիպրոսը մտադիր են համագործակցությունը բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի

19/05/2025
  • Թոփ
  • Կարևոր
  • Թարմ
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

21/01/2025
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
30 Րոպե — 1-ին սեզոն, հաղորդում՝ 1 — Տիգրան Շահվերդյան

30 Րոպե — 1-ին սեզոն, հաղորդում՝ 1 — Տիգրան Շահվերդյան

0
Գիտական Լուրեր — Հաղորդում՝ 1

Գիտական Լուրեր — Հաղորդում՝ 1

0
«Երևանի հետ աշխատանքային կապերը պահպանում ենք, Հայաստանը մնում է դաշնակից». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

«Հույս ունենք՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կստորագրվի». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

19/05/2025
Հողի գողը գո՞ղ չի, ինչ-որ տարածք քեզնով անելն առողջ մտածելակերպ չի․ Ավինյան. տեսանյութ

Հողի գողը գո՞ղ չի, ինչ-որ տարածք քեզնով անելն առողջ մտածելակերպ չի․ Ավինյան. տեսանյութ

19/05/2025
Այո՛, պետք է լինի տուգանք տրանսպորտից օգտվելու և չվճարելու համար․ Տիգրան Ավինյան. տեսանյութ

Այո՛, պետք է լինի տուգանք տրանսպորտից օգտվելու և չվճարելու համար․ Տիգրան Ավինյան. տեսանյութ

19/05/2025
Հայաստանն ու Կիպրոսը մտադիր են համագործակցությունը բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի. ՈՒՂԻՂ

Հայաստանն ու Կիպրոսը մտադիր են համագործակցությունը բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի. ՈՒՂԻՂ

19/05/2025
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In