• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
01/07/2025
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Քաղաքականություն

«Իշխանություններն անցել են իրավաքաղաքական տեռորի». Էլինար Վարդանյան

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
30/06/2025
/ Քաղաքականություն, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
«Իշխանություններն անցել են իրավաքաղաքական տեռորի». Էլինար Վարդանյան

Վերջին կես ամիսը Հայաստանի իրավապահ համակարգի Փաշինյանի կողմից «ազգայնացման» վերջնական  փուլն էր։ Այս մասին գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր, Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ  Էլինար Վարդանյանը:

«Իրար հետևեցին ուղղորդված- հարուցված քրեական գործերը նույնիսկ իրագիտության հետ կապ չունեցող մարդկանց լուրջ հարցեր են առաջացնում։Առանձին դրվագներով դրանք զավեշտալի են։

Իհարկե կարելի է զանգվածային կալանավորել, իհարկե կարելի է Հ1-ով  մի քանի օր էլ պտտել  «հեղաշրջման պլանը», իրավապահների կողմից կտրած, կպցրած, գեներացրած ձայնագրությունները, առգրավված հատակ մաքրելու փայտերը, ծուխ արձակող պայթուցիկները, կրակված որսորդական փամփուշտները, մեջբերել կալանավորված Սամվել Կարապետյանի խոսքերը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հայտարությունները։ Բայց դրանից հետո շոկն  ավարտվելու է, մնալու են ատելության խորը նստվածքն ու բազմաթիվ հարցեր.

  1. Դատելով իշխանության կողմից ներկայացվող սցենարից «հեղաշրջման պլանը» գծվում էր նախորդ տարվանից։ Հետևաբար ԱԱԾ-ն պետք է որ երկար ժամանակ օպերատիվ գործողություններ իրականացներ՝ բնականաբար ԱԱԾ ղեկավարի գլխավորությամբ։ Արդյունքում, Հայաստանի պետականության և ինքնիշանության «փրկման» օպերացիայից անմիջապես առաջ Աբազյանին հեռացնում են աշխատանքից, փոխարենը՝ առավել արդյունավետ գործած աշխատակիցներին ներկայացնում պարգևատրման։ Բա եթե այդքան կարևոր և «պետականափրկիչ» օպերացիա են արել, ինչպես է ստացվում, որ ԱԱԾ ղեկավարին հեռացնում են, մյուսներին՝ պարգևատրում։ Եթե ամեն ինչ բացահայտել և խափանել է Աբազյանը, ապա մեդալի փոխարեն, ինչու եք հեռացնում։ Սա ակնյունաքարային հարց է։ Եվ եթե պատասխանը չի տրվում, ապա կարելի է մտածել, որ «հեղաշրջման պլանը» շատ փնթի ձևով և ոտի վրա գրվել է Աբազյանի հեռացումից հետո , թեև նրա օրոք ձեռք բերված նյութերի հիման վրա /հետևաբար նրան պարգևատրել, ասել է, թե պահել, այլևս  պետք չէր/։
  2. Փաշինյանը, հոգևորականների անձնական կյանքի մասին տեղեկություններ ստանալու վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան, նշել է, տեղեկությունները ստացել է ԱԱԾ-ից՝ կապելով այն Բագրատ Սրբազանի քրեական հետապնդման հետ։ Մինչդեռ այդ տվյալները պետք է գաղտնի լինեն, Փաշինյանը քրեական հետախուզության բաժնի պետը չէ և նա չունի դրանց ծանոթանալու իրավունք:

Թե որտեղից է ստանում մյուս հոգևորականների անձնական կյանքի մասին տվյալներ, Փաշինյանը չի հստակեցրել։ Մնում է երկու տարբերակ եկեղեցու դեմ արշավի շրջանակներում՝ կա՛մ Փաշինյանը խախտում է Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի պահանջները, կա՛մ առաջնորդվում է բամբասանքներով։

  1. «Հեղաշրջման» գործով կամ ինչպես իրենք են հիմա անվանում «ռազմական հեղաշրջում» /լավ կլիներ մեկն իրենց բացատրեր, թե որն է ռազմական հեղաշրջման բնորոշումը/ առգրավված զենքերը, ըստ տարածված հաղորդագրությունների, օրինական են։ Ուրեմն հարց՝ արդյոք օրինական զենք ունեցող ցանկացած ՀՀ քաղաքացի պոտենցիալ ահաբեկիչ չէ՞, և արդյոք, նրանք բոլորը չեն գտնվում մեծ ռիսկի տակ։
  2. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նույնաբովանդակ հայտարարությունները մեկ տարի առաջ դատախազության կողմից ոչ իրավաչափ չեն դիտարկվել։ Այդ ինչպե՞ս ստացվեց, որ մեկ տարի անց դրանք դարձան ոչ իրավաչափ։

Երբ երկրում, հասարակությունում կա իշխանության հանդեպ ատելության հասնող լարվածություն, լուծումները մի քանիսն են՝

ա/հեղինակություն ունեցող անձանց կամ կառույցների կողմից հաշտեցում,

բ/ իրավականի քողով քաղաքական տեռոր,

գ/ իշխանության խաղաղ փոփոխություն ։

Եկեղեցին կարող էր լինել հեղինակություն ունեցող այն կառույցը, որ կարող էր ստանձնել հաշտեցնողի առաքելությունը։ Այսօր, սակայն, եկեղեցին է դարձել իշխանության գրոհի նշանակետը։ Սրան զուգահեռ իշխանություններն անցել են իրավաքաղաքական տեռորի։ Հետևաբար երկրում արմատական տրամադրությունները գնալով աճելու են։ Սա ոչ մի նորմալ մարդու չի կարող չանհանգստացնել։ Ուղղակի հիշեք, թե վերջին տարիներին քանի- քանի իբր «հեղաշրջման փորձ» է եղել,  որոնք  լուսաբանվել են իշխանական լրատվամիջոցներով, եղել են կալանավորումներ, հետո կամաց-կամաց մոռացության տրվել։

Վաղը, իշխանությունը փոխվելու է, նոր Հ1-ի լուրերը ցույց են տալու լրիվ ուրիշ մարդկանց ու մեկնաբանություններ, և մեղադրյալի աթոռին լինելու են լրիվ ուրիշ դեմքեր՝ ոմանք՝ պետական պարգևներ բաժանած, մյուսները՝ պետական պարգևներով»,-գրել է նա:

Tags: Tribune.amիշխանությունՔՊէլինար վարդանյանԱԺ պատգամավորհայաստան դաշինքՆիկոլ Փաշինյան
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

«PR-ը մեռած է» կամ ինչի մասին են լռում բրենդները. Էմմա Սարգսյանի գրքի շնորհանդեսը. տեսանյութ
Հասարակություն

«PR-ը մեռած է» կամ ինչի մասին են լռում բրենդները. Էմմա Սարգսյանի գրքի շնորհանդեսը. տեսանյութ

30/06/2025
Ավինյանի նկարով վահանակները թույլտվություն ունեին, Սամվել Կարապետյանինը՝ ոչ. տեսանյութ
Իրավունք

Ավինյանի նկարով վահանակները թույլտվություն ունեին, Սամվել Կարապետյանինը՝ ոչ. տեսանյութ

30/06/2025
Նկարի հետ կռիվ ա տալիս, ի՞նչ ա գրած՝ ազատություն Սամվել Կարապետյանին. տեսանյութ
Հասարակություն

Նկարի հետ կռիվ ա տալիս, ի՞նչ ա գրած՝ ազատություն Սամվել Կարապետյանին. տեսանյութ

30/06/2025
Ստեղ Ավինյանի հոր նկարն ա սազում, Սամվելի պես տղու նկարը հանում են. քաղաքացու հեգնանքը. տեսանյութ
Հասարակություն

Ստեղ Ավինյանի հոր նկարն ա սազում, Սամվելի պես տղու նկարը հանում են. քաղաքացու հեգնանքը. տեսանյութ

30/06/2025
«Բոլոր մարտահրավերները, որոնք կարող էին ապակայունացնել ՀՀ-ն և անվտանգային մարտահրավերներ ստեղծել, մինչև այս պահը հաջողությամբ չեզոքացված են». Փաշինյան
Քաղաքականություն

«Բոլոր մարտահրավերները, որոնք կարող էին ապակայունացնել ՀՀ-ն և անվտանգային մարտահրավերներ ստեղծել, մինչև այս պահը հաջողությամբ չեզոքացված են». Փաշինյան

30/06/2025
Բաքվում ձերբակալվել է «Սպուտնիկ Ադրբեջան»-ի 2 աշխատակից
Իրավունք

Բաքվում ձերբակալվել է «Սպուտնիկ Ադրբեջան»-ի 2 աշխատակից

30/06/2025
  • Թոփ
  • Կարևոր
  • Կարևոր
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

21/01/2025
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
30 Րոպե — 1-ին սեզոն, հաղորդում՝ 1 — Տիգրան Շահվերդյան

30 Րոպե — 1-ին սեզոն, հաղորդում՝ 1 — Տիգրան Շահվերդյան

0
Գիտական Լուրեր — Հաղորդում՝ 1

Գիտական Լուրեր — Հաղորդում՝ 1

0
«PR-ը մեռած է» կամ ինչի մասին են լռում բրենդները. Էմմա Սարգսյանի գրքի շնորհանդեսը. տեսանյութ

«PR-ը մեռած է» կամ ինչի մասին են լռում բրենդները. Էմմա Սարգսյանի գրքի շնորհանդեսը. տեսանյութ

30/06/2025
Ավինյանի նկարով վահանակները թույլտվություն ունեին, Սամվել Կարապետյանինը՝ ոչ. տեսանյութ

Ավինյանի նկարով վահանակները թույլտվություն ունեին, Սամվել Կարապետյանինը՝ ոչ. տեսանյութ

30/06/2025
Նկարի հետ կռիվ ա տալիս, ի՞նչ ա գրած՝ ազատություն Սամվել Կարապետյանին. տեսանյութ

Նկարի հետ կռիվ ա տալիս, ի՞նչ ա գրած՝ ազատություն Սամվել Կարապետյանին. տեսանյութ

30/06/2025
Ստեղ Ավինյանի հոր նկարն ա սազում, Սամվելի պես տղու նկարը հանում են. քաղաքացու հեգնանքը. տեսանյութ

Ստեղ Ավինյանի հոր նկարն ա սազում, Սամվելի պես տղու նկարը հանում են. քաղաքացու հեգնանքը. տեսանյութ

30/06/2025
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.