Երբ որ մենք հայտարարում ենք, որ ճանաչում ենք մեր հարևանների տարածքային ամբողջականությունը, թվում է, թե մենք ճանաչում ենք մեր հարևանների տարածքային ամբողջականությունը և դա ճիշտ է, դա այդպես է, բայց սա խորքային մեկ այլ նպատակ ունի, որ դու ճանաչում ես քո իսկ երկրի տարածքային ամբողջականությունը։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եվ այդ ժամանակ ինքդ հասկանում ես, որ փաստորեն դու ինքդ այդքան էլ չես ճանաչել, կամ ճանաչելիս չես եղել առնվազն այն իմաստով, որ երկրիդ տարածքի թիվն անծանոթ է եղել քեզ, այնքան էլ ճանաչելիս չես եղել քո երկրի տարածքային ամբողջականությունը։ Առաջին հերթին սեփական երկրի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար ենք ճանաչում մեր հարևանների տարածքային ամբողջականությունը։ Հետո արդեն անդրադարձ կլինի, թե իսկ ինչո՞ւ ենք մենք ճանաչում մեր երկրի տարածքային ամբողջականությունը։ Սա էլ է հարց, որը մեր իրականության մեջ նույնպես հնչում է, և եթե հնչում է պետք է փորձ անել պատասխանել»,-ասել է նա։