Իսկական, բնական առաջնորդին ոչ մեկի ստվերը չի կարող խանգարել, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ արձագանքելով Շիրակի թեմի առաջնորդին, ով ասել էր, թե նախագահների ստվերը խանգարում է Բագրատ Սրբազանին։
«Մեծ մարդը միշտ ունի մեծ ստվեր, փոքր մարդը՝ փոքր ստվեր։ Կոնկրետ Բագրատ Սրբազանին, կարծում եմ, ոչ մեկի ստվերը չի խանգարի։ Ինձ համար տարօրինակ ու զարմանալի է, թե ինչու են մարդիկ նման որակումներ տալիս»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Ինչ վերաբերում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանն իր կողմից աջակցությանը՝ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց.
«Մեր աջակցությունը եղել է «Հայաստան» դաշինքի և «Հայաստան» խմբակցության հայտարարությունը։ Դրանից այն կողմ որևէ աջակցություն չի եղել»։