Իսպանիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում գրանցված առաջընթացը՝ հիմնված անցյալ տարի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված խաղաղության համաձայնագրի վրա։ Այս մասին հայտարարել է Իսպանիայի Թագավորության պատգամավորների կոնգրեսի նախագահ Ֆրանցինա Արմենգոլը Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ։
«Մենք հույս ունենք, որ համապատասխան պայմանների ստեղծումից հետո այս գործընթացը կհանգեցնի խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որը վերջ կդնի տասնամյակներ շարունակվող ղարաբաղյան հակամարտությանը և տարածաշրջանում կհաստատվի համագործակցության և բարգավաճման նոր դարաշրջան», — նշել է Արմենգոլը։

















