Իսրայելի վրա հարձակումը կլինի Իրանի պատմության մեջ ամենածանր սխալը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս մասին հայտարարել է Քնեսեթում ունեցած ելույթում։
«Եթե Իրանի կառավարությունը թույլ տա, հնարավոր է, իր պատմության մեջ ամենածանր սխալը և հարձակվի Իսրայելի վրա, մենք կպատասխանենք այնպիսի ուժով, որը նրանք նույնիսկ չեն կարող պատկերացնել», — ընդգծել է վարչապետը։
Նեթանյահուն նաև նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր անձնական հարաբերությունները, ինչպես նաև Իսրայելի պաշտպանության ուժերի և ԱՄՆ զինված ուժերի միջև համագործակցությունը երբեք այսքան ուժեղ չեն եղել։

















