Իսրայելում ահաբեկիչների մահապատիժը կիրականացվի կախաղանի միջոցով, որը կկիրառվի արմատականների նկատմամբ՝ անկախ նրանց կրոնից, երկուշաբթի օրը հաղորդել է Իսրայելի հանրային հեռարձակող Kan-ը։
Ավելի վաղ Իսրայելի խորհրդարանը (Քնեսեթ) օրենք է ընդունել ահաբեկիչների համար մահապատժի մասին, հայտնել է Ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը:
«Քնեսեթը հաստատել է ահաբեկիչների համար մահապատիժ սահմանող օրենքը։ Օրինագծի հաստատված տարբերակի համաձայն՝ մահապատիժը կիրականացվի կախաղան հանելով… օրենքը կարող է կիրառվել նաև հրեա ահաբեկիչների նկատմամբ», — նշվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն քվեարկել է օրենքի օգտին։ Փաստաթղթի տեքստի համաձայն՝ դատապարտված ահաբեկիչները կպահվեն առանձին կալանավայրում, միայն լիազորված անձինք կկարողանան այցելել նրանց, իսկ նրանց փաստաբանների հետ հանդիպումները կանցկացվեն տեսակապի միջոցով։

















