Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Լիբանանում հարձակվել է շիական Հեզբոլլահ կազմակերպության Ռադվան հատուկ նշանակության ուժերի ութ ռազմական ճամբարների վրա: Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։
«ՑԱԽԱԼ»-ը հարվածել է Լիբանանի Բաալբեկ շրջանում գտնվող Ռադվան ուժերին պատկանող ութ ռազմական ճամբարների։ Հարձակման ենթարկված օբյեկտների տարածքում մեծ քանակությամբ զենք է պահվել, այդ թվում՝ «Հեզբոլլահ»-ին պատկանող հրթիռներ։ Ռազմական ճամբարներն օգտագործվել են Ռադվան ուժերի կողմից վարժանքների և դիմակայության նախապատրաստման, ինչպես նաև «ՑԱԽԱԼ»-ի զինծառայողների և իսրայելցի խաղաղ բնակիչների դեմ ահաբեկչական գործողություններ պլանավորելու և իրականացնելու համար», — ասվում է հայտարարության մեջ։
Մամուլի ծառայությունում նշել են, որ «ահաբեկիչների ակտիվությունն այդ օբյեկտներում և Հեզբոլլահ կազմակերպության՝ իր ներուժը վերականգնելու փորձերը Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին համաձայնագրի խախտում են»: «ՑԱԽԱԼ»-ը «թույլ չի տա Հեզբոլլահին ընդլայնվել և վերազինվել, ինչպես նաև կշարունակի գործել Իսրայելին սպառնացող ցանկացած սպառնալիքի վերացման համար», հավաստիացրել են գերատեսչությունում:

















