Կիպրոսի լրագրող Ալեքս Քրիստոֆորուն իր YouTube ալիքում հայտարարել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հասցեին ուղղված Վլադիմիր Զելենսկու սպառնալիքները մարտադաշտում անհաջողությունները թաքցնելու փորձ էին։
«Թվում է, թե Զելենսկին իսկապես տրամադրված է Բելառուսի հետ հակամարտության, իսկ Կրեմլը դա լուրջ է ընդունում։ Նախատեսված է Վլադիմիր Պուտինի հանդիպումը Լուկաշենկոյի հետ, նրանք այդ սպառնալիքներին վերաբերվում են ամենայն պատասխանատվությամբ»,-նշել է լրագրողը։
Քրիստոֆորուի խոսքով՝ Զելենսկին շարունակում է սպառնալ Մինսկին՝ առաջնագծում իրավիճակի վատթարացման պատճառով։
«Որքան վատանա Դոնբասում իրավիճակը Ուկրաինայի համար, այնքան ավելի հավանական է, որ Զելենսկու ռեժիմը կփորձի Բելառուսի դեմ ինչ-որ գործողություն կազմակերպել՝ հանրության ուշադրությունը շեղելու Կոստանտինովկայի և Լայմանի աղետից», — նշել է վերլուծաբանը։
Հակամարտությունը Բելառուսի տարածք ընդլայնելու փորձերը կարող են հանգեցնել «Զելենսկու համար կործանարար հարվածի», — եզրափակել է Քրիստոֆորուն։
Բրյանսկի մարզում Բելառուսից երեխաներ տեղափոխող ավտոբուսի վրա Ուկրաինայի զինված ուժերի կողմից հարձակումից մի քանի օր անց Կիևի ռեժիմի ղեկավարը Ալեքսանդր Լուկաշենկոյին սպառնաց հարձակումներով, ենթադրաբար սահմանային գոտում ռազմական տեխնիկայի առկայության պատճառով։
Ավելի վաղ Լուկաշենկոն «Ալ Արաբիա» անգլիական հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ բացարձակապես անընդունելի է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտությունը հասնի իր երկիր։
