ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել՝ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Հարությունյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ։
Կարգադրության համաձայն՝ Վարդան Հարությունյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից 2026 թվականի ապրիլի 1-ից։
Փաստաթղթում նշվում է, որ որոշումը կայացվել է՝ հիմք ընդունելով Վարդան Հարությունյանի՝ 2026 թվականի մարտի 30-ի դիմումը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի համապատասխան դրույթները և Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի որոշումը։
Նույն կարգադրությամբ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանին հանձնարարվել է ապահովել օրենքով սահմանված կարգով վերջնահաշվարկի իրականացումը։

















