Կահիրեի օղակաձև ճանապարհին նավթամթերք տեղափոխող բեռնատար է շրջվել, որի հետևանքով զոհվել է 21 մարդ, վիրավորվել՝ առնվազն 15-ը, չորեքշաբթի օրը հայտնել է Եգիպտոսի առողջապահության նախարարությունը։
Եգիպտական Կարմիր մահիկի տվյալներով՝ նավթամթերք տեղափոխող բեռնատարը շրջվել է ճանապարհին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։
«Օղակաձև ճանապարհի վրա գտնվող Վարաք տարածքում բռնկված հրդեհի հետևանքով… 15 մարդ վիրավորվել է և հոսպիտալացվել Կահիրեի և Գիզայի մոտակա հիվանդանոցներում։ Միջադեպի հետևանքով զոհվածների թիվը 21 է», — ասվում է Առողջապահության նախարարության հայտարարության մեջ, որը ստացել է ՌԻԱ Նովոստին։

