Արշակ Սրբազանին տեղափոխել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, լրատվամիջոցներին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը:
Դատարանը (Մասիս Մելքոնյան) բավարարեց քննիչի միջնորդությունը և Արշակ Սրբազանի նկատմամբ կիրառեց երկամսյա կալանք, գրել է փաստաբան Արսեն Բաբայանը:
«Տեղի ունեցավ այն, ինչ սովորաբար տեղի է ունենում նման քաղաքական գործերով: Որևէ հիմնավորում, որ Արշակ Սրբազանը կատարել է հանցանք, չկա: Կա ենթադրություն՝ հենված ինչ-որ տվայլների վրա»,- դատական նիստից հետո նշել էր նա:
Փաստաբանի խոսքով, դատարանում հաստատվեց, որ որևէ տվյալ, որ Արշակ Սրբազանը կատարել է իրեն վերագրվող հանցանքը, չկա, այլ կա ընդամենը ենթադրություն:
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում)»,- Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեից:













