Կաթողիկոսի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոցներով։ Դատարանի որոշմամբ՝ նրա նկատմամբ սահմանվել է տնային կալանք՝ երեք ամիս ժամկետով, 1 միլիոն դրամի չափով գրավ և բացակայելու արգելք։
Նույն որոշմամբ փոփոխվել է նաև Կաթողիկոսի եղբորորդու՝ Համբարձում Ներսիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը։ Կալանքը փոխարինվել է տնային կալանքով՝ երեք ամիս ժամկետով, 1 միլիոն դրամ գրավով և բացակայելու արգելքով։
















