«Կամավորների կոալիցիան» Փարիզում կայացած հանդիպման ժամանակ հռչակագիր է ստորագրել խաղաղության համաձայնագրի դեպքում Ուկրաինա զորքեր տեղակայելու վերաբերյալ: Այս մասին հանդիպումից հետո մամուլի ասուլիսում հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։
«Հռչակագիրը Խաղաղության համաձայնագրի դեպքում Ուկրաինա զորքեր տեղակայելու մտադրության մասին է: Սա մեր երկարաժամկետ աջակցության անսասան հանձնառության կարևոր մասն է Ուկրաինային», — նրա խոսքերն է մեջբերել The Guardian-ը։
ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ «Կամավորների կոալիցիան» Կիևի համար երաշխիքների վերաբերյալ շրջանակային փաստաթուղթ է ներկայացրել։
Նրա խոսքով՝ Փարիզում Ուկրաինայի շուրջ բանակցությունների մասնակիցները առաջընթաց են գրանցել մի քանի հիմնական հարցերի շուրջ։

















