Կանադան կշարունակի ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ բարեխղճորեն ներգրավվելու բանակցային միջոցներով Հայաստանի հետ հակամարտության հանգուցալուծմանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին՝ Հայ դատի Կանադայի հանձնախմբի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին:
«Կանադան կշարունակի ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ բարեխղճորեն ներգրավվելու բանակցային, խաղաղ, քաղաքական միջոցներով Հայաստանի հետ հակամարտության հանգուցալուծմանը՝ հարգելով Հելսինկյան սկզբունքները, ազատ արձակելով կամայական պահվող հայ գերիներին, հարգելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը և զերծ մնալով ուժի կիրառումից և սպառնալից հռետորաբանությունից»,- նշել է նախարարը:
Հայ դատի Կանադայի հանձնախումբն իր քաղաքական առաջնահերթությունների շրջանակներում ակտիվորեն շարունակում է աշխատանքները Կանադայի ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ։