• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
Tribune.am
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
Home Լրահոս Քաղաքականություն

Կառավարությունը խաբել և չի կատարել խոստումը «Էյր Արաբիայի» հարցում. «Ֆլայ Արնայի» ձախողման հետքերով. «Ժողովուրդ»

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
24/12/2024
/ Քաղաքականություն, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
Կառավարությունը խաբել և չի կատարել խոստումը «Էյր Արաբիայի» հարցում. «Ֆլայ Արնայի» ձախողման հետքերով. «Ժողովուրդ»
0
SHARES
10
VIEWS
Կիսվել Facebook -ումԿիսվել Linkedin -ումԿիսվել X -ումԿիսվել Whats App -ումԿիսվել Telegram -ումԿիսվել VK -ում

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Էյր Արաբիա»-ն փորձեց համագործակցել Հայաստանի հեղափոխական Կառավարության հետ. վճարեց 10 միլիարդ դրամ և ընկավ դատարանի դռները։

ԱՆԻՖ-ի՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի ամենամեծ նախագծերից մեկը՝ «Ֆլայ Արնան», պիտի լիներ հեղափոխություն հայկական ավիացիոն ոլորտում։ Սակայն գործընթացն ավարտվեց բացասական նոտայի վրա. ծրագիրը կյանքի չկոչվեց, իսկ «Էյր Արաբիա»-ն դատի տվեց ՀՀ Կառավարությանը։ Բանն այն է, որ երբ «Էյր Արաբիա»-ն իր ցանկում ավելացնում է ևս մեկ ուղղություն, այն պետք է համապատասխանի որոշակի ներքին կանոնադրական կետերի. դրանք են պարենային ապահովվածությունը, անվտանգության երաշխիքները, Երկրի վրա դիրքը, ռելիեֆը եւ այլ կետեր։

ԱՆԻՖ-ի, այսինքն՝ Հայաստանի և «Էյր Արաբիայի» բանակցությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը, փաստացի, բանավոր տվել է բոլոր երաշխիքները «Էյր Արաբիայի» ներկայացուցիչներին, հարմարվել է բոլոր կետերի հետ, անգամ անվտանգության երաշխիքներ է տվել՝ միայն թե սկսվի համագործակցությունը: «Էյր Արաբիա»-ն, հավատալով ՀՀ Կառավարության ազնվությանը, ներդրել է 10 մլրդ դրամ, 10 մլրդ դրամ էլ Հայաստանն է ներդրել. ընդհանուր ներդրվել է 20 մլրդ դրամ, իսկ ծրագիրը տապալել են։ Մարտի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, թե պետական մասնակցությամբ ավիաընկերության ծրագիրը ձախողվել է: Ըստ նրա՝ ավիաընկերության հիմնադրումից հետո շուկայի կոնյուկտուրան որոշակի փոփոխություն էր կրել, նոր ընկերություններ էին հայտնվել, և Fly Arna-ն մրցակցությանը չէր դիմացել:

ԱՆԻՖ-ի ձախողումների մասին Ազգային ժողովի ամբիոնից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը և՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, և ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին կոնկրետ հարցադրումներ էր արել, թե ինչպես է տապալվել ծրագիրը, և ինչի մասին այն կարող է վկայել։

Գրիգորյանը, մասնավորապես, ասել էր. «Պարո՛ն Հովհաննիսյան, երբ գալիս ասում եք՝ «ամեն դրամը, ա՛յ հերոս հարկատու, մենք էֆեկտիվ ենք օգտագործելու», առնվազն մի դրվագով ապացուցվում է, որ Դուք չեք կարողանում էֆեկտիվ օգտագործել մեր հարկատուների վճարած գումարները։ Ես հնարավորություն եմ ունեցել Նիկոլ Փաշինյանին էլ հարցնելու: Նույն ԱՆԻՖ հիմնադրամում տասնյակ քաղաքացիներ աշխատել են ևւ ամսական ստացել են միջինը 10,000 դոլար։ 10,000 դոլար աշխատավարձ են ստացել, պարգևավճար են ստացել, դա էլ հերիք չէ՝ իրենց հիմնական գործառույթները գումարով արտապատվիրակել են մի այլ կազմակերպության, որ իրենց փոխարեն այդ գործն իրականացնի։ Այդքանով հանդերձ իրենք խնդիր ունեին՝ ԱՆԻՖ հիմնադրամը նորմալ աշխատեցնելու. 5 տարի հետո փակվում է այդ հիմնադրամը։ Հաջորդը. այդ նույն ԱՆԻՖ հիմնադրամով Fly Arna կազմակերպությունն է ստեղծվում ու Նիկոլ Փաշինյանը, այս ամբիոնում կանգնած, ինձ պատասխանում էր, ասում էր՝ գիտեք, պրոտեկցիոնիզմով պետք է զբաղվեինք, նախընտրեցինք չանել։ Ուրեմն, այդ ժամանակահատվածում բոլոր ավիաընկերությունները միայն պլյուսով էին դուրս գալիս, չէ՞, պարոն Սուքիասյան, միակ կազմակերպությունը, որի արդյունքում փակվում է, Fly Arna-ն է, և դա էլ հերիք չէ, քանի որ ինքը համագործակցում էր Air Arabia-ի հետ, մեզ դատի են տվել հիմա դրա համար։ Եվ, փաստացի, Արաբական Միացյալ Էմիրությունների հետ ԱՆԻՖ-ով երկու հիմնական պրոյեկտ ունեինք՝ Fly Arna-ն եւ «Մասդար»-ը: Երկուսն էլ տապալվել են, ու սա ոչ միայն գումարներ վատնելու մասին է, այլ նաև մեր ներդրումային գրավչության զրոյացման»,- ԱԺ-ում նոյեմբերի 13-ին ասել էր Աննա Գրիգորյանը։

Ավելի վաղ՝ ամռանը, Արաբական Air Arabia ավիաընկերությունը պատրաստվում էր արբիտրաժային գործընթաց սկսել Հայաստանի դեմ։ Այդ մասին հայտնել էր Global Arbitration Review-ն։ Պատճառը հայկական Fly Arna ավիաընկերությունն էր, որի սեփականատերերից մեկը հենց Շարջայից թռիչքներ իրականացնող Air Arabia ավիաընկերությանը փոխկապակցված International Business Company (FZE)-ն էր
«Հետքը» գրել էր, որ «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն, որն առավել հայտնի է Fly Arna անունով, հունվարի 16-ից թռիչքներ չի իրականացնում: Այս ավիաընկերությունը ստեղծվել էր հայ-արաբական համագործակցության արդյունքում։ Դրա 49 %-ը պատկանում էր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ին (ԱՆԻՖ), որը պետական հիմնադրամ էր և ներկայում գտնվում է լուծարման փուլում։ 49 %-ն էլ պատկանում էր Air Arabia ավիաընկերությանը: Մնացած 2 %-ի սեփականատերը ՀՀ քաղաքացի Վարուժան Ներգիզյանն էր, որը ծնունդով Հալեպից է և աշխատում է Արաբական Միացյալ Էմիրությունների, Լիբանանի և Մերձավոր Արևելքի այլ երկրների բիզնես ոլորտներում:

Ավիաընկերության վերջին ինքնաթիռը փետրվարի 26-ին Երևանից թռել էր Շարջա, ապա դուրս բերվել օդանավերի հայկական ռեգիստրից։

Ստացվում է, որ Հայաստանը «Էյր Արաբիային» վստահեցրեց և, խոսակցական ձևով ասած, «գցեց» ավիաընկերությանը։

Սա պատմություն է, որը վկայում է Հայաստանում պետական մակարդակով կոռուպցիոն շղթաների գործունեության, խաբեության մասին»։

Tags: Tribune.amֆլայ արնաէյր արաբիա

Recent Posts

  • Վերացվել է «Թամարա» ՍՊԸ-ի երեք կաթնամթերքի արտադրության կասեցումը
  • Արտակ Զաքարյանը՝ Հայաստանի առջև դրված հնարավոր հանրաքվեների մասին
  • Թուրքիայում սկսել են Գյումրի-Կարս երկաթուղու ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները
  • Ուրցաձորում այրվել է շուրջ 2000 հակ անասնակեր և 2500 քմ հնձած ցորենի արտ
  • Արմեն Աշոտյանը ներկայացրել է խորհրդարանական ընդդիմության համար նախատեսված վեց առաջարկ

Recent Comments

  1. Зеркало казино VAVADA on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի
  2. Зеркало казино Pin-Up on Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին
  3. aviator game on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի
  4. aviator game on Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին
  5. микрокредит on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Archives

  • Հուլիսի 2026
  • Հունիսի 2026
  • Մայիսի 2026
  • Ապրիլի 2026
  • Մարտի 2026
  • Փետրվարի 2026
  • Հունվարի 2026
  • Դեկտեմբերի 2025
  • Նոյեմբերի 2025
  • Հոկտեմբերի 2025
  • Սեպտեմբերի 2025
  • Օգոստոսի 2025
  • Հուլիսի 2025
  • Հունիսի 2025
  • Մայիսի 2025
  • Ապրիլի 2025
  • Մարտի 2025
  • Փետրվարի 2025
  • Հունվարի 2025
  • Դեկտեմբերի 2024
  • Նոյեմբերի 2024
  • Հոկտեմբերի 2024
  • Սեպտեմբերի 2024
  • Օգոստոսի 2024
  • Հուլիսի 2024
  • Հունիսի 2024
  • Մայիսի 2024
  • Մարտի 2023
  • Փետրվարի 2023
  • Սեպտեմբերի 2022
  • Ապրիլի 2022
  • Մարտի 2022
  • Դեկտեմբերի 2021
  • Սեպտեմբերի 2021
  • Մայիսի 2021
  • Ապրիլի 2021
  • Սեպտեմբերի 2020

Categories

  • Իրավունք
  • Հասարակություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Բանակ
  • Ժամանց
  • Exclusive
  • Կարճ միացում
  • ARTCAST
  • Հաղորդումներ
  • 30 րոպե
  • Ֆոտոարխիվ
  • Քաղաքականություն
  • Երազում եմ դառնալ
  • Ռազմական ժամ
  • Տեսանյութեր
  • Տեխնոլոգիաներ
  • Լրահոս
  • Գիտական լուրեր
  • Գլխավոր նորություններ
  • Կրթություն
  • Ռազմարդյունաբերություն
  • Գիտություն
  • Տնտեսություն
  • NewsStand Փոդքասթ
  • Արխիվ
  • Պրակտիկանտ
  • Ինսայթ
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ
  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.