Կառավարությունը որոշել է թույլատրել վարչապետի աշխատակազմին «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերության հետ կնքել վաճառքի օպցիոնի պայմանագիր՝ «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի 20% բաժնետոմսերի նկատմամբ։
Սրանք ՀՀ-ին են փոխանցվել որպես նվիրատվություն դեռևս 2024-ի փետրվարին։
Օպցիոնի իրացման դեպքում կառավարությունը կստանա 50 մլն դոլար։
Գործընթացը կիրականացվի «Պետական գույքի մասնավորեցման մասին» օրենքի շրջանակում։
Նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից:
Նշվում է, որ նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: