Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Ա. Դանիելյանի հրամանագրով Կարեն Շահենի Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից։
«Ղեկավարվելով «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Նախագահին առընթեր պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի եզրակացությունը՝ որոշում եմ.
1. Կարեն Շահենի Շաքարյանին զրկել «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 2026թ․ հունվարի 9 Արցախի Տեղեկատվական շտաբ»,- գրել է Արցախի Տեղեկատվական շտաբը։

















