ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգման արդյունքում կասեցվել է «Էլեն» ՍՊ ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը։
Ստուգումը կատարվել է Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա 9 հասցեում գործող ռեստորանում, որի ընթացքում արձանագրվել են սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ մի շարք խախտումներ։ Մասնավորապես՝ սանհանգույցների դռները բացվել են անմիջապես դեպի արտադրական տարածք, խոհանոցի և մսեղիքի կտրատման ու ջլատման համար նախատեսված հատվածների պատերը չեն ունեցել հարթ մակերես և չեն պահպանվել նորոգ վիճակում։ Բացի այդ, ջրի արտահոսքի հետևանքով առաստաղին արձանագրվել է բորբոսի առաջացում՝ մասնիկների թափվելու վտանգով։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ ռեստորանի արտադրական գործունեությունը կասեցվել է, իսկ ընկերությանը տրվել է վերջնաժամկետ՝ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

















